Նուրլանա Ահմեդովան էթնիկ ադրբեջանցի է և կին ոստիկան: Ինչն ինքնին տարօրինակ երևույթ է Գարդաբանիում՝ Վրաստանի ամենապահպանողական շրջաններից մեկում: Նուրլանան ձգտում է կանանց պաշտպանել ընտանեկան բռնությունից և այդ խնդրի մասին երեխաներին պատմում է դպրոցում: Նա ասում է, որ աշխատում է ուժեղ լինել, որպեսզի մյուս կանայք նույնպես իրենց մեջ ուժ գտնեն փրկվելու բռնությունից: