Լողացող հսկայական ծառի կադրերը բառացիորեն պայթեցրին սոցկայքերը:
Սա ֆոտոմոնտաժ չէ, այլ իրական պատկեր, որտեղ երևում է, թե ինչպես են Ցիխիսձիրի բուսաբանական այգուց դարավոր ծառը տեղափոխում Շեքվեթելի՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հսկայական տիրույթ:
Լուսանկարը՝Բաթումելեբի թերթի
Արմատներով փորված հսկայական ծառն ամրացրել են հատուկ նավին: Ցիխիսձիրիի ծովափին այն ընդունելու համար հատուկ տեղ են հատկացրել: Ծառը մի քանի կիլոմետր ճանապարհ է կտրել մինչև վրացական նախկին վարչապետի անձնական տիրույթները:
Սա վրացական միլիարդատերի տիրույթներ հսկայական ծառերի տեղափոխման առաջին դեպքը չէ: Չնայած ակտիվիստների ու քաղաքացիների բողոքներին՝ Ցիխիսձիրիից արդեն մի քանի բացառիկ ծառ է հայտնվել այնտեղ:
Ինքը Իվանիշվիլին, ով երեք տարի առաջ հեռացել է վարչապետի պաշտոնից, մինչև հիմա երկրի փաստացի ղեկավարն է, չի հերքում, որ ծառերը լողում են հենց դեպի իր տուն: Նրան միայն զարմացնում է ակտիվիստների դժգոհությունը.
«Ես շատ եմ սիրում մեծ ծառեր: Դա իմ հոբբին է: Հսկայական ծառերն իմ զվարճանքներից մեկն են», — հայտարարել է նա՝ զարմանալով, թե «ի՞նչ վատ բան կա այդտեղ»:
Սոցկայքերի օգտատերերից մեկը մոնտաժել է տեսանյութը, որը տարածվել է ողջ համացանցով: Այստեղ Ցիխիսձիրիում արված կադրերը համադրվել են Թեո Անգելոպուլոսի «Բնապատկեր մշուշում» ֆիլմի կադրերի հետ:
Սա Ֆեյսբուքի վրացական հատվածի օգտատիրոջ տեսանյութն է:
Իսկ սա՝ Անգելոպուլոսի ֆիլմից մի հատված: Գտեք տարբերությունը: