Վրաստանի ազգային ավիափոխադրող «Վրացական ավիաուղիները» հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ Ռուսաստանի ավիացիոն ղեկավարությունը կրճատել են Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով ավիաչվերթները մինչև շաբաթական 4 անգամ: Դրանից երեք ամիս առաջ «Վրացական ավիաուղիներին» արգելել են Կազան թռչել:
Ընկերությունը դիմում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը միջամտել այդ իրավիճակին, որը վրացական ընկերությունների և այդ չվերթների տոմսեր գնած ուղևորների համար խնդիրներ է ստեղծում:
Իր հերթին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է վրացական ավիաընկերության համար Թբիլիսիից դեպի Մոսկվա չվերթերի սահմանափակման մասին տեղեկատվությունը:
«Այդ սահմանափակումը պատասխան հայելային միջոց է», — ասել է այդ գերատեսչության ներկայացուցիչը: Տրանսպորտի նախարարությունում նշել են, որ մայիսից վրացական ավիացիոն ղեկավարությունը ռուսական «Ուրալի ավիաուղիներ» ընկերությանը թույլ չեն տալիս ամառային չվացուցակով Թբիլիսիի օդանավակայանից չորս չվերթ իրականացնել:
Այժմ ռուս ուղևորներին Թբիլիսի տեղափոխելու իրավունք ունի 3 ռուսական ընկերություն. «Աերոֆլոտը», «Ուրալի ավիաուղիները» և S7-ը, որոնք շաբաթական մի քանի տասնյակ չվերթեր են իրականացնում՝ կախված սեզոնից: Վրացական կողմի ավիափոխադրողը «Վրացական ավիաուղիներն» են: Հենց այդ ընկերությունն է նախորդ ամիս, օրինակ, մեծ տարածում ունեցել ռուս զբոսաշրջիկների շրջանում շնորհիվ իր գնային քաղաքականության և ծառայությունների որակի:
JAMnews-ի կողմից հարցված փորձագետները ենթադրել են, որ չվերթերի փոխադարձ արգելքները կապված են արագ աճող շուկայի համար պայքարի հետ: Ռուսական այնպիսի միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաքներում, ինչիպիսին են Մոսկվան ու Պետերբուրգը, Վրաստանի ուղղության տարածումը որպես զբոսաշրջային վայր բուռն աճ է գրանցում, Եկատերինբուրգում այն վստահ առաջին տեղն է զբաղեցնում: