Հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 6-ը Վրաստանում ընթանում են Resistant Spirit 2025 բազմազգ միջազգային զորավարժություններ: Դրանք կազմակերպվել են ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կողմից։ Այն ղեկավարում է ամերիկյան բանակը Եվրոպայում և Աֆրիկայում:
Վրաստանից և ԱՄՆ-ից բացի այս տարի զորավարժություններին մասնակցում են Բուլղարիան, Գերմանիան, Լիտվան, Մոլդովան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան:
Ուշագրավ է, որ «Վրացական երազանք» կուսակցությունից երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ներկա չեն եղել զորավարժությունների բացման արարողությանը:
Նմանատիպ զորավարժություններ Վրաստանում 2023 թվականից ի վեր չէին կազմակերպվել:
Resistant Spirit 2025 զորավարժությունները շեշտում են Սևծովյան տարածաշրջանի անվտանգության և կայունության հանդեպ ԱՄՆ-ի հանձնառությունը, ինչպես նաև ամուր դաշինքների ու գործընկերային հարաբերությունների կարևորությունը ընդհանուր անվտանգային խնդիրների լուծման համար:
«2025 թ․-ի հուլիսի 21-ին ԱՄՆ բանակի դեսանտային ուժերի 173-րդ բրիգադի ծառայողները Թուրքիայում իրականացրել են համատեղ օդադեսանտային գործողություն մոտ 100 թուրք զինծառայողների հետ: Գործողությունից հետո նրանք տեղափոխվել են Վրաստան՝ մասնակցելու բազմազգ զորավարժությունների, այդ թվում՝ մարտական հրաձգության զորավարժությունների»,- նշվում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի պաշտոնական կայքում:
Մեկնաբանություն
Փոխգնդապետ, ռազմական փորձագետԳիորգի Թավդգիրիձե․ «Վրաստանը արդեն տասներկուերորդ անգամ է հյուրընկալում Agile Spirit բազմազգ զորավարժությունները:
Զորավարժությունների պաշտոնական բացումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական-գնահատման կենտրոնում (JTEC)՝ Կրցանիսիում: Միջազգային զորավարժություններին մասնակցող երկրների զինծառայողներին ուղերձ են հղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին, զինված ուժերի հրամանատարի տեղակալ Իրակլի Չիչինաձեն և Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ-ի բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Թերրի Թիլիսը:
Սակայն միջոցառմանը ներկա չի եղել «Վրացական երազանքի» պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին: Զինված ուժերի հրամանատարի և գլխավոր շտաբի պետի լռությունը նույնպես անհասկանալի է:
Ռուս բլոգերները զայրացած են, նրանք ցավալի հարված են ընկալում այն փաստը, որ ՆԱՏՕ-ն վերադառնում է Վրաստան, իսկ «Վրացական երազանք»-ն ուժասպառ հետևում է դրան: «Երազանքի» թուլությունը անհավանական ցավալի հարված է:
Որքան էլ «Վրացական երազանքը» կրկնի, որ սա իր մեղքը չէ, Ռուսաստանի աչքից արդեն ընկել է։
«Վրացական երազանքը» թույլ է, բայց մեր համբերությունն ու վախն աջակցում են նրան»: