Վրաստանի խորհրդարանը 92 «կողմ» ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է Բանտարկության մասին օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին օրինագիծ և ևս 19 օրենսդրական ակտեր, որոնք նախատեսում են քրեակատարողական համակարգիբարեփոխումներ:
Ըստ փոփոխությունների՝ բանտերին կից կստեղծվեն հատուկ հաստատություններ բանտարկյալներին ազատ արձակվելուննախապատրաստելու համար, ուր կտեղափոխվեն ռիսկայնության ցածր կամ միջին աստիճան ունեցող դատապարտյալներ, որոնցկալանքի ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից ոչ ավել:
Հաստատություններում գտնվող բանտարկյալներին որոշակի պայմաններին հետևելու դեպքում կարող է իրավունք տրվել որոշժամանակով լքել ազատազրկման վայրը, այդ թվում ` աշխատանքի, ուսման նպատակով կամ հանգստյան օրերն «ազատության մեջ»անցկացնելու համար: Իհարկե, խախտողներին կսպառնա հոդված փախուստի համար:
Բացի այդ, որոշ ժամանակ անց բանտարկյալները կարող են ազատազրկման մնացած ժամկետն անցկացնել ոչ թե բանտում, այլ տնայինկալանքի տակ: Այս մասին որոշումը կարող են ընդունել պատժի իրականացման նախարարությանը կից տեղական խորհուրդները:Նախարարությունում չեն բացառում, որ տնային կալանքը կարող է վճարովի լինել, իսկ գինը կնշանակի նախարարը:
Կին բանտարկյալները կարող են նաև ընտանեկան այցելություններ ունենալ, ինչի համար թույլտվությունը պետք է հաստատիհաստատության ղեկավարը և քրեակատարողական դեպարտամենտի պետը: Բացի այդ, կանայք, ում երեխաները կալանավայրում եղելեն նրենց հետ միասին, իսկ 3 տարին լրանալուց հետո լքել են ազատզրկման վայրը և բաժանվել մորից, հանգստյան օրերին իրավունքկտրվի լքել կալանավայրը:
Նման իրավունքի շնորհման մասին որոշումը պետք է ընդունի հաստատության ղեկավարը՝ հիմնվելով տվյալ դատապարտյալ կնոջդրսևորած վարքագծի և կատարած հանցագործության բնույթի վրա:
Բացի այդ, փոփոխությունները նախատեսում են բանտարկյալների՝ հեռուստացույցի գնման և տեղադրման, դատարանի որոշմամբ ծանրհիվանդությամբ կալանավորների ազատման իրավունք, ինչպես նաև բանտարկյալների՝ հագուստի և կոշիկի ապահովում: