Վրաստանի պատրիարքն անհրաժեշտ է համարում մահափորձի մասին գործի «համատեղ քննությունը»
Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարել է, որ պետությունն ու եկեղեցին պետք է ձերբակալված ավագ երեց Գիորգի Մամալաձեի գործի համատեղ քննություն անցկացնեն:
Ինչպես հայտարարել է պատրիարքը, հասարակությունն անհանգստացած է ստեղծված իրավիճակով և պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները:
«Ստեղծվել է մի իրավիճակ, որը մեր եկեղեցու պատմության մեջ մինչ այս չէր եղել: Եվ դա ոչ միայն եկեղեցու խնդիր է, այլ նաև պետության: Այդ պատճառով էլ մեր իշխանությունները պետք է ակտիվորեն ներգավվեն այդ գործում, և, կարծում եմ, հասկանում եք, թե որքան կարևոր է դա», — ասել է պատրիարքը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանը:
Հանդիպման ավարտին նախագահը հայտարարել է, որ այդ գործի առնչությամբ խախտվել է անմեղության կանխավարկածը:
«Բոլոր կողմերին պետք է հնարավորություն ընձեռնվեր արտահայտվելու և իրավացիությունը, սեփական կարծիքն ապացուցելու: Իրավապահ մարմիններին պետք է հնարավորություն տալ իրենց գործն անել առանց քաղաքական միջամտության, իսկ հայր Գիորգիին և նրա փաստաբանին պետք է հնարավորություն ընձեռնվի հասարակությանը ողջ ճշմարտությունը պատմելու», — հայտարարել է Մարգվելաշվիլին:
Ինչպես իր հերթին հայտարարել է ձերբակալված ավագ երեցի փաստաբանը, Գիորգի Մամալաձեն մտադիր է խախտել լռությունն ու մոտ օրերս ցուցմունք տալ քննությանը: Պատրիարք Իլյա Երկրորդը Վրաստան է վերադարձլ փետրվարի 20-ին Գերմանիայում բուժում անցնելուց հետո:
Կաթոլիկոս-պատրիարքը բուժվում էր Բեռլինի Helios Berlin buch կլինիկայում փետրվարի 2-ից: Փետրվարի 13-ին վիրահատել էին նրալեղապարկը:
Փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է պատրիարքարանի սեփականության կառավարման վարչության պետԳիորգի Մամալաձեն, որը Բեռլին էր ուղևորվում: Դատախազության հայտարարության համաձայն՝ նրա մոտ ուժեղ թույն է հայտնաբերվել,որով նա մտադրվում էր «բարձրաստիճան հոգևորականի» թունավորել: Միջոցներ էին ձեռնարկվել Բեռլինում Իլյա Երկրորդիանվտանգության ուժեղացման կապակցությամբ: Վարչապետն ու կառավարության մյուս ներկայացուցիչները հայտարարել են, որպետության դեմ ուղղված առանձնակի ծանր հանցագործություն է կանխվել: Սակայն ավելի ուշ դատախազությունում հայտարարեցին, որմահափորձը ձեռնարկվել է ոչ պատրիարքի դեմ:
Այսօր՝ փետրվարի 20-ին, ձերբակալված հոգևորականի նոր փաստաբանը նույնպես հերքել է եկեղեցու առաջնորդի դեմ մահափորձիմեղադրանքը: Միխայիլ Ռամիշվիլիի խոսքով, Մամալաձեի դեմ մեղադրանքում խոսքը գնում է պատրիարքի ռեֆերենտ-քարտուղար ՇորենաԹեթրուաշվիլիի դեմ մահափորձի մասին: «Պատրիարքին որևէ վտանգ չէր սպառնում», – հայտարարել է փաստաբանը: Մինչևօրսձերբակալվածների փաստաբանները խուսափում էին խոսել մեղադրանքի մանրամասների մասին՝ վկայակոչելով չբարձրաձայնելումասինստորագրությունը:
Փետրվարի 17-ին Մամալաձեն բանտից կլինիկա է տեղափոխվել առողջության վատթարացման պատճառով: Բժիշկների խոսքով, նրավիճակը նորմալ է, սակայն լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: