Վրաստանի հետ սահմանին ձերբակալված լրագրողն ազատ է արձակվել
Կիսվել
Կիսվել
Քամրան Մահմուդովը՝ ադրբեջանցի լրագրողը, որը համակորգածցում է մի քանի ընդդիմադիր ԶԼՄ-ների հետ, ազատ է արձակվել ադրբեջանա-վրացական սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալվելուց հետո:
Լրագրողը ձերբակալվել է առավոտյան ժամը 5-ին հսկիչ անցակետում անձնագրի ստւգման ժամանակ և տեղափոխվել Ղազախի շրջանի ոստիկանության բաժանմունք:
Նրա կողքը գտնված փաստաբան Ջավիդ Ռզազադեն Ֆեյսբուքում գրել է, որ, սահմանապահների խոսքով, Մահմուդովը ձերբակալվել է, քանի որ «հետախուզման մեջ է գտնվում»: Փաստաբանը հավելել է, որ Մահմուդից 127 մանաթ, պլաստիկ քարտեր և այլ անձնական իրեր են առգրավվել: Խուզարկությունն անցկացվել է առանց փաստաբանների և վկաների մասնակցության:
Մի քանի ժամ անց ոստիկանության աշխատակիցները փաստաբանին հայտարարել են, որ Մահմուդովը ձերբակալվել է ՆԳՆ 2017թ-ի ապրիլի 27-ի հրամանի հիման վրա, և նա այն անձանց ցուցակում է, որոնց ելքը երկրից արգելվում է: Պատճառները, թե ինչու է Մահմուդովն այդ ցուցակում ներառված, չեն նշվել:
Լրագրողն ազատ է արձակվել 12:15-ին, և նրան խորհուրդ են տվել Բաքու վերադառնալ:
«Շատ բան ինձ համար պարզ չէր: Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված ձերբակալության մասին հրամանը:
Մեր երկրում, հաշվի առնելով կառավարության «ուշադրությունը» լրագրողների հանդեպ, ամեն ինչ կարելի է սպասել», — ազատ արձակվելուց հետո ասել է Մահմուդովը «Թուրան» գործակալությանը:
Լրագրողը հավելել է, որ բոլոր առգրավված իրերը, փողերն ու փաստաթղթերը վերադարձրել են իրեն: Մահմուդովը մտադիր է դատարան դիմել երկրից դուրս գալու արգելքի պատճառները պարզելու համար:
Քամրան Մահմուդովը հայտնի է դարձել որպես հաղորդավար այժմ փակ «ANS-ÇM» ռադիոալիքում: Նա համագործակցում էր Ադրբեջանի տարածքում նույնպես արգելափակված «Ռադիո Ազադլիգի» և «Ալիք-13» առցանց հեռուստատեսության հետ: Երկրից դուրս գալու արգելք ունեցող անձանց ցուցակում ներառելու ժամկետը հիմք է տալիս ենթադրելու, որ Մահմուդովն այս իրավիճակում է հայտնվել «Ալիք-13»-ի գործով, որի տնօրեն Ազիզ Օրուջևը կալանավորվել է գրեթե նույն ժամանակ:
«Ալիք-13»-ի տնօրեն Ազիզ Օրուջևի կալանքի մասին տեղեկատվությունը կարող եք կարդալ JAMnews-ի լուրում: