Վրաստանի բարձրադիր Թուշեթի շրջանին պարենի մատակարարումը բյուջեի վրա 20 անգամ ավելի թանկ է նստել, քան մատակարարված մթերքը
Կիսվել
Կիսվել
Ահմեթի շրջանի ադմինիստրացիան բարձրադիր Թուշեթի շրջանի 25 բնակչի որպես ամանորյա նվեր է տրամադրել 50 լարի արժողությամբ (մոտ $20) սննդիփաթեթներ: Ընդհանուր 1250 (մոտ $500) լարի արժողությամբ մթերքի մատակարարումն ուղղաթիռով բյուջեի վրա մոտ 20 անգամ ավելի թանկ է նստել:
Ինչպես հաղորդում է «Մտիս ամբեբի» առցանց պարբերականը, վկայակոչելով պաշտոնական փաստաթղթերը՝ ադմինիստրացիան տենդերի միջոցով մթերքը գնելէ մասնավոր անձից: Յուրաքանչյուր փաթեթի մեջ 3,5կգ շաքարավազ, 5 կգ մակարոն, 1 կգ կարամել, ձեթ, 1,5կգ շոկոլադ, 1 տուփ թխվածքաբլիթ, 100-ական գրամաղացած և լուծվող սուրճ է ներառվել: Մոտավորապես այսպիսի փաթեթ են ստանում Թուշեթիի բնակիչները 2011թ-ի ի վեր տարին երկու անգամ՝ Ամանորին ևԶատիկին: Դա մունիցիպալիտետի բյուջեի վրա տարեկան 2500 լարի ($970) է նստում:
Սակայն ծրագրի ամենածախսատար հոդվածը մթերքը տեղ հասցնելն է: «Թուշեթի» ավիաընկերության ծառայությունների դիմաց, որը փետրվարի 21-ին մթերքն ուղղաթիռով է տեղ հասցրել, բյուջեից 25 500 լարի (մոտ $10 հազ.) է վճարվել:
Պարբերականի տվյալներով՝ պարենի բաշխման նպատակով Թուշեթի են ուղևորվել Կախեթի շրջանի մարզպետը, մունիցիպալիտետի ղեկավարը, նրա տեղակալը, տեղական ինքնավարական մարմնի նախագահը, շրջանի ոստիկանապետն ու նրա տեղակալը, ինչպես նաև Թելավիից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավորը: Տեղի պաշտոնյաների հետ միասին Թուշեթի է մեկնել վրացական կենտրոնական հեռուստաընկերություններցի մեկի նկարահանող խումբը:
«Մտիս ամբեբին» նշում է, որ Թուշեթի մեկնած պաշտոնյաները «սեղանի շուրջ լավ ժամանակ են անցկացրել»:
«Կախեթի տեղեկատվական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունը 2015թ-ին հետազոտություն է հրապարակել «Քամուն տված բյուջե» անվանումով, որտեղ նշվում էր, որ 3 տարվա ընթացքում Թուշեթիի բնակիչները 7500 լարիի (մոտ $3 հազ.) մթերք են ստացել, որի տեղափոխման վրա մոտ 13,5 անգամ ավելի շատ բյուջետային գումարներ են ծախսվել:
Թուշեթին բարձրադիր շրջան է Վրաստանի արևելքում, Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի հյուսիսային լանջին է գտնվում, և տարվա մեջ մի քանի ամիս կտրված էլինում մնացած Վրաստանից: Այդ պատճառով բնակչության մեծ մասը ձմեռը լքում է Թուշեթին: Թուշեթիի Օմալո և Շենակո բնակավայրերում են անցկացվել«Միմինո» հայտնի ֆիլմի նկարահանումները: