ՎՈւԱՄ երկրների միջև 2017թ-ին պլանավորվում է ազատ առևտրի ռեժիմ գործարկել
Կիսվել
Կիսվել
ՎՈւԱՄ անդամ երկրները (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք անհրաժեշտ են երկրների միջև ազատ առևտրի գոտու գործարկման համար:
Կառավարությունների ղեկավարները Կիևում, մասնավորապես, ստորագրել են արձանագրություն ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային ընթացակարգերի առանձին արդյունքների փոխճանաչման մասին, ինչպես նաև ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակում կողմերի գործողությունների համակարգման աշխատանքային մարմնի ստեղծման մասին արձանագրություն:
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ ՎՈւԱՄ երկրների միջև ազատ առևտրի լիարժեք գոտու գործարկումը սպասվում է 2017թ-ին:
Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի կառավարության ղեկավարները հանդիպել են Ուկրաինայի նախագահի հետ, ինչպես նաև մասնակցել են ՎՈւԱՄ բիզնես-ֆորումին:
Հանուն ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպությունը (ՎՈւԱՄ) ստեղծվել է 1997թ-ին Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի կողմից (1999-2005թթ-ին կազմակերպությանն անդամակցում էր նաև Ուզբեկստանը):