22.12.2018 Վլադիմիր Պուտին. չծղրտալ և չծլվլալ JAMnews Կիսվել Կիսվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 20-ին 14-րդ անգամ անցկացրեց ամենամյա մեծ ասուլիս՝ 3 ժամ 45 րոպեում պատասխանելով 61 հարցի: JAMnews-ն առաջարկում է կարճ ակնարկ՝ ինչ է ասել Ռուսաստանի նախագահը միջազգային թեմաներով: Կերչի նեղուցում կալանավորված ուկրաինացի նավաստիների մասին «Ինչ վերաբերում է ուկրաինացի զինծառայողների ապագային, նրանց ուղարկել են՝ հույս ունենալով, որ նրանցից մեկն իրականում կզոհվի, բայց, փառք աստծո, դա տեղի չունեցավ: Ընթանում է քննություն, քրեական հետաքննությունից հետո պարզ կդառնա՝ ինչ անել նրանց հետ»: Ուկրաինական ինքնուրույն եկեղեցու մասին «Չեք հավանում Մոսկովյան ծուխը, կլինի Ստամբուլյան ծուխ: Տեսեք՝ ինչ կախվածություն է սպառնում [ուկրաինական եկեղեցուն— JAMnews] Թուրքական պատրիարքության կողմից, այնտեղ և՛ նշանակումներն են, շատ—շատ, և՛ գումարները, որ ամենակարևորն է: Ես կարծում եմ, որ Վարֆոլոմեյի գլխավոր շարժառիթն է իրեն ենթարկել այդ տարածքը, իսկ հետո նաև գումար աշխատել նրա հաշվին: Ես կարծում եմ, որ դա գլխավոր շարժառիթն է, բայց, բացի այդ, իհարկե, ցուցումներ կան Վաշինգտոնի կողմից»: ԱՄՆ ռազմական ծրագրերի մասին «Այժմ ԱՄՆ—ը ևս մեկ քայլ է կատարում. դուրս են գալիս Միջին և մոտ հեռահարության հրթիռների չեզոքացման համաձայնագրից: Ի՞նչ կլինի դրա հետ: Շատ դժվար է պատկերացնել՝ ինչպես հետագայում կզարգանա իրավիճակը: Իսկ եթե այդ հրթիռները երևան Եվրոպայում, մե՞նք ինչ անենք: Իհարկե, կարիք կլինի ինչ—որ քայլերով ապահովել մեր անվտանգությունը: Հետո թող չծղրտան, թե մենք ինչ—որ գերազանցության ենք հասնում: Մենք գերազանցության չենք ձգտում, այլ պահպանում ենք հավասարակշռությունը և մեր անվտանգությունը»: Ամուսնության ծրագրերի մասին «Ինչպես կարգին մարդ, պետք է ամուսնանամ»: Սոցցանցերի օգտատերերի արձագանքը «Ժողովուրդը նրանից այլ բան էր սպասում… ես հոգնել եմ, ես գնում եմ, ներեցե՛ք ինձ, մարդիկ: Բայց նա շարունակեց 19-րդ անգամ ջուր ծեծել…» «Չեմ միացնում: Ինձ եմ խնայում: Անզորությունից հիմա կափարիչս կթռնի» «Գլխավոր հարցը չհնչեց. «Ե՞րբ կթողնի—կհեռանա»: «Սա մամուլի ասուլիս չէ: Սա ռուսական լրագրության գերեզմանոցի համայնապատկերն է»: Go to top
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ