Հայաստանում աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվում Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների համար։ Այս տեսաբլոգի հեղինակը ներկայացնում է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության նախաձեռնությունը։ Սևանի ափին տեղակայված իր սպորտային բազայի տարածքում այն մոտ մեկ ամիս հյուրընկալել է Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված ավելի քան 100 զինծառայողի։
Կազմակերպիչների նպատակն էր տղաներին օգնել վերադառնալ ակտիվ կյանքի, ստանալ նոր հմտություններ։