Սկսվեց
Այսօր Փարիզի բացառիկ Stadede France մարզադաշտում Ֆրանսիայի և Ռումինիայի հավաքականների հանդիպմամբ կմեկնարկի Եվրոպայի 15-րդ առաջնությունը:
Ֆուտբոլային տոնը կտևի մի ամբողջ ամիս և կավարտվի հունիսի 10-ին նույն մարզադաշտում:
Տանտերեր
Ֆրանսիան, գերազանցելով Իտալիայի և Թուրքիայի հայտերը, դարձավ այն երկիրը, որը երրորդ անգամ կհյուրընկալի գլխավոր եվրոպական ֆորումը: Այս երկրում մայրցամաքի առաջնությունը անցկացվել է նաև 1960 և 1984 թվերին:
Իսկ Ֆրանսիայի հավաքականը երկու անգամ արդեն նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ 1984-ին և 2000-ին: Հավանաբար բոլորս էլ հիշում ենք այդ եզրափակիչներից երկրորդը, երբ լարված պայքարում լրացուցիչ ժամանակում Դավիդ Տրեզեգեի անկրկնելի գոլը երջանկացրեց ֆրանսիացի երկրպագուներին:
Առաջնության նորարարությունը
Եվրո-2016ը պատմության մեջ Եվրոպայի առաջին առաջնությունն է, որում հանդես է գալու 24 թիմ, որոնք բաժանված են վեց խմբերի, նրանցից յուրաքանչյուրում կա չորս թիմ: Փլեյօֆը կսկսի 1/8 եզրափակչում:
Մարզադաշտեր
Հանդիպումները կանցկացվեն Ֆրանսիայի 10 քաղաքներում՝ Բորդո (Stade de Bordeaux), Լիլ (Stade Pierre Mauroy), Լանս (Stade Stade Bollaert-Delelis), Մարսել (Stade Velodrome), Նիցա (Allianz Riviera), Փարիզ (Parcdes Prince), Սենտ-Դենիս (Stadede France), Սենտ -Էտյեն (Stade Geoffroy Guichard), Թուլուզ (քաղաքային մարզադաշտ), Լիոն (Stade de lumiere):
Մրցաշարի թալիսմանը
2016-ի Եվրոպայի առաջնության պաշտոնական թալիսմանն է Սուպերվիկտորը՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի համազգոստով տղան: Նրա անունը ֆուտբոլասերների շրջանում անցկացված առցանց քվեարկության արդյունքն է:
Սուպերվիկտորը իր պատմությունն ունի. հայրը ֆուտբոլիստ է եղել, և նա նույնպես ցանկություն ուներ ֆուտբոլ խաղալ: Իսկ քանի որ հատուկ տաղանդ չուներ, Սուպերվիկտորը ֆուտբոլ խաղում էր միայն ընկերների հետ:
Մի անգամ, երբ նա խաղում էր իր ընկերների հետ ֆրանսիական փոքրիկ քաղաքներից մեկի բակում, գնդակը թռավ խաղահրապարակից դուրս, տղան վազեց դրա հետևից: Խոտերի մեջ արկղ գտավ, իսկ ներսում՝ կարմիր թիկնոց, սպորտային կոշիկներ և գնդակ: Թիկնոցի օգնությամբ տղան կարողացավ արագ թռչել, սպորտային կոշիկները նրան դարձրեցին տեխնիկապես ավելի հմուտ, նոր հնարքներ հորինեց, իսկ գնդակը նա միշտ իր մոտ էր պահում, որպեսզի ամեն պահի կարողանա խաղալ ֆուտբոլասերների հետ:
Եվրո-2016-ի գնդակը
Մրցաշարի պաշտոնական գնդակը Istagram-ի իր էջում առաջին անգամ ցուցադրել է Զինեդին Զիդանը, 2015 թ. նոյեմբերի 12-ին: Գնդակը ստեղծել է Adidas ընկերությունը և այն անվանել Beau Jeu՝ «Գեղեցիկ խաղ»:
Առաջնության օրհներգը
Եվրոպայի առաջնության օրհներգը ներկայացվել էր մայիսի 13-ին: Դա This One’s for You երգն է՝ դիջեյ Պիեռ Դեյվիդ Գետտայի և շվեդ երգչուհի Սառա Լարսոնի համատեղ ստեղծագործությունը:
Ով է դուրս մնացել Եվրո-2016-ից
Եվրաֆորումի գլխավոր կորուստը, անշուշտ, Հոլանդիայի հավաքականն է, որն անհաջող հանդես եկավ ընտրական մրցաշարում: Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդիե Դեշամի որոշմամբ՝ Եվրո-2016-ին չեն մասնակցի Կարիմ Բենզեման, Մաթյե Վալբուենան, ինչպես նաև Հաթեմ Բեն-Արֆան (որը փայլուն մրցաշրջան անցկացրեց, չնայածայ հանգամանքին, որ մարզիչը, այնուամենայնիվ, նրան դուրս թողեց՝ նախընտրելով Դմիտրի Պայեին «ՎեսթՀեմ»-ից և պատանի հանճար Քինգսլի Քոմանին):
Առաջնությանը չի մասնակցի Ֆաբիո Կոենտրաոն իսպանացի աջ պաշտպան Դանիել Կառվախալը, որին կփոխարինի Էկտոր Բելյերին «Արսենալ»-ից: Գործող չեմպիոն Վիսենտե դել Բոսկեի մարզիչը անգամ չէր մտածում մրցաշար վերցնել Բելյերինին, նրա անունը չկար Իսպանիայի ազգային հավաքականի թեկնածուների ընդլայնված ցանկում, և եթե չլիներ Կարվախալի վնասվածքը, այս իսկապես տաղանդավոր ֆուտբոլիստը չէր հայտնվի մրցաշարում:
Ընդամենը որպես երկրպագու մրցաշարին կհետևի գերմանացի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել 2014թ. Աշխարհի գավաթը: Այժմ նա կրկին նույն իրավիճակում է հայտնվել:
Դեբյուտանտներ
Փոխարենը Եվրոպայի առաջնությունում հանդես կգան ֆուտբոլիստներ, որոնց մեծ մասի անունները ոչինչ չեն ասում: Ալբանիայի, Իռլանդիայի, Ուելսի, Իսլանդիայի հավաքականները դեբյուտանտներ են Եվրոպայի առաջնությունում: Որոշ խաղացողների տարիքը և նրանց տրանսֆերային արժեքը կարողեն ժպիտ առաջացնել:
Օրինակ, «Ղարաբաղ»-ի պաշտպան, 33-ամյա ալբանացի Անսի Ագոլիի արժեքը կազմում է 300 հազար եվրո, Հյուսիսային Իռլանդիայի 24-ամյա աջ պաշտպան Կոնոր Մակլաֆինինը՝ 250 հազար եվրո:
Նա խաղում է անգլիական երրորդ դիվիզիոնի՝ Fleetwood ակումբում, Իսլանդիայի հավաքականի դարպասապահ Ինգվար Յոնսոնինը, որը պաշտպանում է նորվեգական երկրորդ դիվիզիոնի՝ Sandefjord-ի գույները՝ 100 հազար եվրո, ինչպես նաև շատ ուրիշներ, որոնք մայրցամաքային առաջնությունում իրենց նորամուտով իսկական հրաշք են պարգևել հարազատ երկրներին:
Ամենաթանկ ֆուտբոլիստները
Մրցաշարի ամենաթանկ ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է (տրանսֆերային արժեքը՝
110 մլն եվրո): Նրան հաջորդում է Ուելսի հարձակվող Գարեթ Բեյլը (80 մլն եվրո): Երրորդ տեղում է Գերմանիայի ազգային հավաքականի խաղացող Թոմաս Մյուլերը (75 մլն եվրո):
Ամենաթանկ խաղացողներ տասնյակում են նաև լեհ Ռոբերտ Լևանդովսկին, ֆրանսիացի Անտուան Գրիզմանը և Պոլ Պոգբան, բելգիացի Էդեն Ազարը և Քևինդե Բրյույնը, ինչպես նաև իսպանացիներ Կոկեն և Սերխիո Բուսկետսը: Հետաքրքիր է, որ այս տասնյակի ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 730 մլն եվրո:
Կանխատեսումներ
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա, ըստ տոտալիզատորների, հաղթելու առավելագույն հնարավորություն ունեն տան տերերը՝ Ֆրանսիայի հավաքականը: Իհարկե, դա զարմանալի չէ. այս հավաքականի կիսապաշտպանները և հարձակվողները Եվրոպայի լավագույնների շարքում են՝ Պոլ Պոգբա, «Լեսթերի» կազմում Անգլիայի չեմպիոնն՝ Գոլո Կանտե (որի համար կանխատեսում են լեգենդար Մակելելեի ապագան), Դմիտրի Պայե, Բլեզ Մաթյուդի և, իհարկե, Օլիվյե Վիրու «Արսենալից»:
Ֆրանսիային հաջորդում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքական ու Երվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որը Ֆրանսիա է ժամանել ոչ այնքան լավ տրամադրույթյամբ: Վերջին 10 տարիների ընթացքում նա ընդամենը երկրորդ անգամ է պարտվել իր դաշտում, և այդ պարտությունը իսպանացիները հանկարծակի կրեցին Վրաստանի թիմի հետ հանդիպմանը: Մրցաշարից մեծ ակնկալիքներ ունեն նաև Անգլիայի հավաքականի երկրպագուները. թիմի երիտասարդ, սակայն, իրոք, գերազանց կազմը Եվրոպայի առաջնությունում լրջորեն հավակնում է հաղթանակի:
Բացի այդ, վերջին տիտղոսի նվաճումը թիմի անգամ ամենատարիքով երկրպագուներն աղոտ են հիշում: Նրանց գլխավոր հույսերը կապվածեն «Տոտենհեմ»-ի տղաներ Դել Ալլի և Հարրի Քեյնի հետ: Եվ անշուշտ հատուկ հիշատակության է արժանի Բելգիայի ազգային հավաքականը: Այս, իրոք, հիասքանչ թիմը մի քանի տարի քայլ առ քայլ մոտենում է հաղթանակներին, և, եթե հավատալ իրենց դարպասապահ Տիբո Կուրտուային, ապա Բելգիայի ազգային հավաքականը չեմպիոն դառնալու հնարավորություն ունի ոչ պակաս, քան որև է այլ թիմ:
Չնայած, որ խմբային փուլում բելգիացիների բախտը միանշանակ չբերեց. նրանք հայտնվեցին, այսպես կոչված, «մահվան խմբում» Իտալիայի, Իսլանդիայի և Շվեդիայի թիմերի հետ միասին: Իսկ ինչ կարելի է ասել Իտալիայի թիմի մասին. պարզապես այն, որ դա Իտալիան է, և նրանից կարելի է ակնկալել ամեն բան, հատկապես, երբ թիմը մարզում է մարդ, ում համար չկա անհնար ոչ մի բան: Անտոնիո Կոնտեն, ով անգամ մնաց առանց Մարկո Վերատտիի, ունի վեջին տարիների թերևս ամենաթույլ կազմը:
Ոչ մի մրցաշար չի անցնում առանց Պելեի կանխատեսումների. այս անգամ նա հիմնական ֆավորիտներ է համարել Անգլիայի և Իսպանիայի ազգային հավաքականները: Անգլիացի երկրպագուներին դա ակնհայտորեն դուր չի գա. Պելեի կանխատեսումները երբեք իրականություն չեն դառնում:
Հրապարակվել է 10.06.2016