Նովրուզը ծիսական թռիչքներ են կրակի վրայով, մեծ կալորիականություն ունեցող քաղցրեղեն և իհարկե խոնչա՝ ամեն սեղանին: Խոնչան քաղցրավենիքով, մրգերով և չրերով լի սկուտեղ է, որի կենտրոնում տոնի գլխավոր խորհրդանիշն է՝ սեմենին:
Նախկինում սեմենին տանն են աճեցրել: Հին ժամանակներում այդ ավանդույթը գործնական նշանակություն ուներ. այդպես էին ստուգում, արդյո՞ք լավն է ցորենի բերքը՝ ծլեցնելով այն 20 օր: Այժմ սեմենին Նովրուզի դեկորատիվ տարր է: Ինչպես նաև՝ կոմերցիոն մթերք, որը ամեն առևտրական ձգտում է ձևավորել որքան հնարավոր է ճոխ: Քաղաքի կենտրոնում այն 1-2-ից 20 դոլար արժե՝ կախված ձևավորումից, տեսքից ու չափսից: