Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն օրերս խոսել է սահմանափակումների վերացումից հետո կորոնավիրուսով վարակման շաբաթական դեպքերի թվի ավելացման մասին։
«11 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, Շվեդիայում, Մոլդովայում, Հյուսիսային Մակեդոնիայում եւ Ադրբեջանում, վարակի արագացված փոխանցումը շատ նշանակալի աճի է հանգեցրել», — ասել է նա:
Հանս Կլյուգեի կարծիքով, եթե վարակի տարածումը չկանխվի այս երկրների առողջապահական համակարգերը «կհայտնվեն անդունդի եզրին»։
Միաժամանակ ԱՀԿ-ում կարծում են, որ ամռան վերջին շատ երկրներում իրավիճակը կկայունանա: