Սաակաշվիլին հեռանո՞ւմ է քաղաքականությունից. ի՞նչ են ասում փաստաբաններն ու թիմակիցները
Սաակաշվիլին հեռանո՞ւմ է քաղաքականությունից
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով պատիժ է կրում բանտում, իսկ այժմ կլինիկայում է, այլևս իրեն չի տեսնում վրացական քաղաքականության մեջ և «դրանով այլևս չի հետաքրքրվում»։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։ Նրա խոսքով՝ ինքը՝ Սաակաշվիլին, այդ մասին հայտարարություն կանի։
«Դա կարող է լինել իրավաբանների ռազմավարությունը՝ ուղղված նախկին նախագահին բուժման նպատակով արտասահման ուղարկելուն»,- կարծում է «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան։
Փաստաբանի դիրքորոշումը
«Դժվար է դրան հավատալ,- ասում է Խաչապուրիձեն,- բայց երբ ինքը Սաակաշվիլիին պատմել է Բիձինա Իվանիշվիլիի նամակի մասին, նախկին նախագահը չի արձագանքել»:
«Ընդհանուր առմամբ, ինձ այլևս չի հետաքրքրում վրացական քաղաքականությունը»,- ասաց նա։ Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն իրեն այլևս չի տեսնում դրա մեջ։ Ինձ հետ զրույցում Սաակաշվիլին ասաց. «Ես լքել եմ վրացական քաղաքականությունը»։
Palitranews հեռուստաալիքի հաղորդավարը փաստաբանից հետաքրքրվել է, թե արդյոք դա դրդապատճառ կհանդիսանա, որ կառավարությունը որոշում կայացնի Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման ուղարկելու համար։ Հարցին ի պատասխան Շալվա Խաչապուրիձեն ասել է.
«Նման իրավիճակում քաղաքական պատմության մեջ շատ են դեպքերը, երբ պետությունը մարդասիրական քայլեր է ձեռնարկում, կարող եմ բազմաթիվ օրինակներ թվարկել»։
Ի՞նչ է ասում կուսակցության նախագահը
«Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ասում է, որ գործընթացն արդեն վնասում է ընդդիմությանը:
«Սաակաշվիլիի դիրքորոշումն ու վերաբերմունքը կարևոր են ինձ և ձեզ համար։ Պարզապես այն, ինչ հիմա կատարվում է, ավելի ու ավելի շատ ջուր է լցնում Իվանիշվիլիի ջրաղացին… Վաղը Սաակաշվիլիին այցելելու է մեր քաղաքական կուսակցության ներկայացուցիչը։ Սակայն, ևս մեկ անգամ կրկնում եմ, ես մի քանի տեսանկյունից շատ ադեկվատ եմ ընկալում ենթատեքստը և չեմ էլ ցանկանում իմ դիրքից կամա թե ակամա միջամտել գործընթացին, ինչը կարող է օգնել Միխեիլ Սաակաշվիլիին արտասահման ուղարկելուն։ Ես իրավունք չունեմ»,- ասել է Նիկա Մելիան։
Նախկին նախագահ Էդուարդ Սաակաշվիլիի որդին TV Pirveli-ի եթերում խոսել է վրացական քաղաքականության մեջ Միխեիլ Սաակաշվիլիի դերի վերանայման մասին։ Նրա խոսքով՝ հոր առողջության հարցը պետք է ապաքաղաքականացվի, քանի որ «անհասկանալի է Միշայի դերը վրացական քաղաքականության մեջ ապագայում, կարծում եմ՝ նա նույնպես դա գիտակցում է»։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին նկատում է, որ շատերի համար ինքն այլևս ապագայի առաջնորդը չէ։
«Ես չգիտեմ, թե էլ ինչ պետք է լինի, որ նա վերադառնա կառավարություն կամ նման մի բան։ Ինձ համար մի փոքր դժվար է պատկերացնել, և կարծում եմ, որ նա էլ է դա հասկանում։ Երբ ես այցելում եմ հորս, նա միայն ուկրաինական հեռուստատեսություն է դիտում, կարծում եմ՝ հասկանում է, որ այնտեղ կարող է ավելի լավ ապագա ունենալ, քան այստեղ»,- ընդգծել է Էդուարդ Սաակաշվիլին։
«Միխեիլ Սաակաշվիլին «առհասարակ հեռանում է վրացական քաղաքականությունից», — հայտարարել է նախկին նախագահի մյուս փաստաբանը՝ Վալերի Գելբախիանին։
Վրաստանի քաղաքականությունից Սաակաշվիլիի հեռանալու մասին խոսել է նաև նրա մայրը՝ Գյուլի Ալասանիան։ Նրա խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի հեռանալն իրական է. երբ «մի քանի հոգի նույն կարծիքին են, չե՚՞ն կարող միաժամանակ հանգել դրան, չէ՞։ Երևի թե դա այդպես է»։