Հունվարի 23-ին ողջ Ռուսաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել: Ցուցարարների գլխավոր պահանջը եղել է ընդդիմության ձերբակալված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելը։
Բողոքի ակցիա՝ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով: Սանկտ Պետերբուրգ, 23 հունվարի, 2021: REUTERS/Anton Vaganov
Ակցիաներ և երթեր են անցկացվել Ռուսաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներում, առավել զանգվածային՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Ըստ Reuters-ի՝ Մոսկվայում մասնակիցների թիվը գերազանցել է 40 հազարը:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Ազատությո՛ւն Նավալնիին», «Պուտինը գող է» և «Ռուսաստանը ազատ կլինի»:
Բողոքի ակցիա՝ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով: Սանկտ Պետերբուրգ, 23 հունվարի, 2021: REUTERS/Anton VaganovԲողոքի ակցիա՝ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով: Սանկտ Պետերբուրգ, 23 հունվարի, 2021: REUTERS/Yuri Belyat Բողոքի ակցիա՝ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով: Սանկտ Պետերբուրգ, 23 հունվարի, 2021: REUTERS/Maxim ShemetovԲողոքի ակցիա՝ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով: Սանկտ Պետերբուրգ, 23 հունվարի, 2021: REUTERS/Maxim Shemetov
Ցուցարարների դեմ մոբիլիզացվել են ոստիկանության և ազգային գվարդիայի ջոկատները: Ըստ «Նովայա գազետա»-ի՝ հունվարի 23-ի երեկոյան ամբողջ երկրում բերման է ենթարկվել ավելի քան 1600 մարդ, որից ավելի քան 500-ը` Մոսկվայում:
Բերման են ենթարկվել ու ծեծի ենթարկվել մի քանի լրագրողներ: Դեռ ակցիայի մեկնարկից առաջ բերման էր ենթարկվել Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան:
Ցուցարարին բերման են ենթարկում հանրահավաքի ժամանակ՝ ի աջակցություն Ռուսաստանի ընդդիմության ձերբակալված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի: Մոսկվա, 23 հունվարի, 2021:REUTERS/Yuri BelyatՑուցարարին բերման են ենթարկում հանրահավաքի ժամանակ՝ ի աջակցություն Ռուսաստանի ընդդիմության ձերբակալված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի: Մոսկվա, 23 հունվարի։ REUTERS/Evgenia NovozheninaՑուցարարին բերման են ենթարկում ի աջակցություն Ռուսաստանի ընդդիմության ձերբակալված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիիանցկացվող հանրահավաքի ժամանակ: Մոսկվա, 23 հունվարի, 2021։ REUTERS/Maxim Shemetov Ցուցարարին բերման են ենթարկում ի աջակցություն Ռուսաստանի ընդդիմության ձերբակալված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիիանցկացվող հանրահավաքի ժամանակ:Սանկտ Պետերբուրգ, 23 հունվարի 2021։ REUTERS/Anton Vaganov
Մոսկվայում մի քանի բախում է արձանագրվել ոստիկանության և ցուցարարների միջև: Իշխանությունների տվյալներով՝ տուժել է 39 ուժային:
Ի աջակցություն Ռուսաստանի ընդդիմության ձերբակալված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի անցկացվող ակցիայի վիրավոր մասնակից: Մոսկվա, 23 հունվարի, 2021: REUTERS//Maxim ShemetovԲախում ոստիկանության և ակցիայի մասնակցի միջև ի աջակցություն Ռուսաստանի ընդդիմության ձերբակալված առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի անցկացվող ակցիայի ժամանակ։ Մոսկվա, 23 հունվարի, 2021: REUTERS//Maxim Shemetov