Ռուսաստանի իշխանությունները փորձում են վերադարձնել երեխաներին, որոնց Սիրիա և Իրաք են տարել ահաբեկիչերի շարքերն անցած նրանց ծնողները
Երեխաներն՝ ավերված տան մոտ: Դերաա, Սիրիա, 2017թ-ի հուլիսի 27: Լուսանկարը՝ REUTERS/Alaa al-Faqir
Ռուսաստանի իշխանությունները փորձում են երկիր վերադարձնել երեխաներին, որոնց Հյուսիսային Կովկասից Սիրիա կամ Իրաք են տարել ահաբեկիչների շարքերն անցած ծնողները: Ռուսաստան նրանց հնարավոր չէ ուղարկել՝ հաշվի առնելով ռուսական քաղաքցիությունը հաստատող փաստաթղթերի բացակայությունը: Այդ հարցի բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի ԱԳՆ, Չեչնիայի իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ Հորդանանից և Իրաքից, գրում է ռուսական «Կավկազսկի ուզել» տեղեկատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, ընդհանուր առմամբ Սիրիա և Իրաք, ըստ տարբեր գնահատականների, տարվել է 200-1000 երեխա:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վերջերս հայտարարել է մի տղայի Չեչնիա վերադառնալու մասին, որին հայրը Սիրիա էր տարել և որը գտնվել է իրաքյան Մոսուլի փլատակների մոտ:
Չեչնիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ Բաղդադի մանկատանը մի քանի չեչեն երեխա կա: Նրանք միայն գիտեն իրենց անունները, և ԴՆԹ-փորձաքննություն է անհրաժեշտ, որպեսզի նույնականացնեն նրանց անձերն ու գտնեն նրանց հարազատներին Ռուսաստանում:
Սփյուռքի այդ ներկայացուցիչն ընդգծել է, որ նա և նրա գործընկերները հույս ունեին վերադարձնել բոլոր կովկասյան երեխաներին, սակայն Իրաքի կառավարությունից պատասխանել են, որ նրանց կարող են վերադարձնել միայն չեչենների և ինգուշների երեխաներին:
Այդ ներկայացուցչի տեղեկատվության համաձայն՝ այլ ազգությունների երեխաների վերադարձով պետք է զբաղվեն այլ ազգային կազմակերպությունները: «Այդպիսին է իրաքյան կողմի դիրքորոշումն», — ասել է նա:
Իրաքում «Կարմիր Կիսալուսնի» շարժման ղեկավար Աբաս Յասինի խոսքով՝ Բաղդադում երեխաներին վերաբերվում են հումանիտար չափանիշների համապատասխան, և Իրաքի իշխանությունները պատրաստ են համագործակցել երեխաների հարազատների հետ Հորդանանում «Կարմիր կիսալուսնի» շարժման բաժնի միջոցով:
Դաղստանի՝ երեխայի իրավունքների և ընտանիքի պաշտպանության և մայրության հարցերով օմբուդսմեն Մարինա Եժովան հաղորդել է, որ Մոսուլում՝ Սիրիայում, մոտ տասը Դաղստանցի երեխա է հայտնաբերվել, որոնք այնտեղ են տարվել ծնողների կողմից, որոնք էլ այնտեղ պատերազմելու են մեկնել:
Նրա խոսքով՝ Դաղստանի իշխանություններն ուժային կառույցների, դիվանագիտական առաքելությունների և կամավորների հետ համագործակցությամբ «անդադար աշխատանք են տանում նման երեխաներին բացահայտելու համար»: