«Մի անգամ պետք է ելույթ ունենայինք Բաքվի Ակվապարկում: Ինչ-որ երգիչներ էին ֆանագրամայով երգում, և սեղանների շուրջ նստած մարդիկ ծափահարում էին նրանց: Մեր վոկալիստը վերցրեց բարձրախոսը, ողջունեց մարդկանց և ասաց.
«Ողջույն, հարգելի հանդիսատես, այժմ կլսեք, թե ինչ է ֆոնոգրաման»: Եվ ես սկսեցի կիթառով ֆոն ապահովել, հարվածայինների երաժիշտը հաշիվը տվեց, և սկսվեց հարդքորը:
Մենք վազվզում էինք բեմում և հաճույք ստանում մեր երաժշտությունից: Չէինք նայում դալիճին, նվագում էինք, կարծես մենակ լինեինք: Շատ բարձր էր երաժշտությունը (գրայնդքոր), և երբ ավարտեցինք, դահլիճումում քար լռություն էր: Հանկարծ մի ծերունի ծափ տվեց, և ծափահարությունները թնդացին»: