«Mətbəx* Couture» խոհարարական գրքի հեղինակ և Բաքվի կենտրոնում գտնվող Buffetique սրճարանի տեր Նատալյա Գոլումբ.
Buffetique-ն այնպիսի սրճարանների ցանցի արժանի մրցակիցն է, ինչպիսիք են Entrée-ն ու Gloria Jeans-ը: Սակայն սա բնավ «ևս մեկ սրճարան չէ»: Մնացած սրճարաններից այն տարբերվում է նրանով, որ այստեղից իսկական «տնական» բիզնեսի հոտ է գալիս: Ներքին հարդարանքը յուրահատուկ դետալներով է արված, և ոչ թե ստեղծվել է դիզայների կողմից մեկընդմիշտ, ինչպես տասնյակ սրճարաններում է: Ճաշացանկն անփոփոխ ցուցակ չէ, այլ կենդանի և թարմացվող մի բան: Buffetique-ի մատուցողներն իրենց պահում են ավելի շուտ հյուրընկալ տանտերերի պես, այլ ոչ թե աշխատավարձ ստացող աշխատակիցների: Դուք նրանց կարող եք ասել, որ սառել եք կամ տխուր եք, կամ ինչ-որ նոր բան եք ուզում, և ձեզ սուրճ կամ թխվածք կառաջարկեն՝ ըստ ձեր տրամադրության: Օրինակ, պղպեղով «Կապուչինո»:
Buffetique-ի հիմնական առանձնահատկությունը fastfood-ն է, որը պարտադիր չէ, որ ստամոքսի համար վնասակար լինի, դա որակյլա սնունդ և ըմպելիքներ է և ոչ այնքան թանկ: Երկրորդ առանձնահատկությունը տարերայնորեն է հայտնվել. մարդիկ սկսել են այստեղ գալ շփման համար, նրանք ծանոթացել են միմյանց հետ, և մշտական այցելուների յուրօրինակ ակումբ է ստեղծվել:
Եվ այս ամենը հնարավոր է դարձել շնորհիվ այն բանի, որ բանկի աշխատակից, Միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Նատալյա Գոլումբը ոոշել է հրաժարվել հաջող կարիերայից և զրոյից ռեստորանային բիզնես հիմնել: