Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Վրաստան է վերադառնում Գերնամիայում բուժում անցնելուց հետո: Վրաց ուղղափառ եկեղեցուառաջնորդին օդանավակայանում հարյուրավոր մարդիկ էին դիմավորում: Թբիլիսիի քաղաքապետարանն անվճար տրանսպորտ էրկազմակերպել Իլյա Երկրորդին դիմավորել ցանկացողների համար:
Լրագրողների հետ զրույցում պատրիարքը շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին կարեկցանքի, իսկ գերմանացի բժիշկներին՝հաջող անցկացրած բուժման համար: Իլյա Երկրորդն անդրադարձել է նաև մահափորձի աղմկոտ դեպքի քննության հանգամանքներին, որնիբրև պլանավորվել է, երբ նա բեռլինյան կլինիկայում է եղել: «Տխուր է, որ այդպիսի տհաճ իրադարձություններ են տեղի ունեցել: Մենքմտածում ենք այդ հարցերն ուսումնասիրել իշխանությունների հետ և եզրակացություններ կանենք: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ էավարտվելու», — հայտարարել է պատրիարքը:
Կաթոլիկոս-պատրիարքը բուժվում էր Բեռլինի Helios Berlin buch կլինիկայում փետրվարի 2-ից: Փետրվարի 13-ին վիրահատել էին նրա լեղապարկը:
Մինչ պատրիարքը գերմանական կլինիկայում էր, փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է պատրիարքարանի սեփականության կառավարման վարչության պետ Գիորգի Մամալաձեն, որը Բեռլին էր ուղևորվում: Դատախազության հայտարարության համաձայն՝ նրա մոտ ուժեղ թույն է հայտնաբերվել, որով նա մտադրվում էր «բարձրաստիճան հոգևորականի» թունավորել: Միջոցներ էին ձեռնարկվել Բեռլինում Իլյա Երկրորդի անվտանգության ուժեղացման կապակցությամբ: Վարչապետն ու կառավարության մյուս ներկայացուցիչները հայտարարել են, որ պետության դեմ ուղղված առանձնակի ծանր հանցագործություն է կանխվել: Սակայն ավելի ուշ դատախազությունում հայտարարեցին, որ մահափորձը ձեռնարկվել է ոչ պատրիարքի դեմ:
Այսօր՝ փետրվարի 20-ին, ձերբակալված հոգևորականի նոր փաստաբանը նույնպես հերքել է եկեղեցու առաջնորդի դեմ մահափորձի մեղադրանքը: Միխայիլ Ռամիշվիլիի խոսքով, Մամալաձեի դեմ մեղադրանքում խոսքը գնում է պատրիարքի ռեֆերենտ-քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիի դեմ մահափորձի մասին: «Պատրիարքին որևէ վտանգ չէր սպառնում», — հայտարարել է փաստաբանը: Մինչև օրսձերբակալվածների փաստաբանները խուսափում էին խոսել մեղադրանքի մանրամասների մասին՝ վկայակոչելով չբարձրաձայնելու մասինստորագրությունը:
Փետրվարի 17-ին Մամալաձեն բանտից կլինիկա է տեղափոխվել առողջության վատթարացման պատճառով: Բժիշկների խոսքով, նրա վիճակը նորմալ է, սակայն լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: