Նավը պայթյունավտանգ նյութեր էր տեղափոխում, որոնք օգտագործվում են ծանծաղուտներում սեյսմիկ հետազոտությունների ժամանակ։ Սակայն SOCAR-ը պնդում է, որ այդ նյութերը լիովին անվտանգ են տեղափոխման ժաանակ։ Այսինքն՝ պարզ չէ, թե ինչու է տեղի ունեցել պայթյունը։
Բաքվի դատախազությունը քրեական գործ է հարուցել «Աշխատանքի անվտանգության պահանջների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան» հոդվածով։ Հետաքննություն է սկսվել։
«Մոռացված» հրդեհ
Սա SOCAR-ի հետ կապված առաջին դժբախտ պատահարը չէ։ Դրանցից ամենալուրջը Գյունեշլի նավթային պլատֆորմում տեղի ունեցած հրդեհն էր։
Այն տեղի էր ունեցել 2015թ-ի դեկտեմբերին, երբ փոթորիկի պատճառով վնասվել էր ստորջրյա գազատարը։ 12 մարդ էր զոհվել, 18-ն անհետ կորել էր։
Այն ժամանակ նույնպես քրեական գործ էր հարուցվել՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում հոդվածող։ Սակայն հետո հետաքննությունը փակուղի մտավ, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարվեց։