Չեռնոգորիան հավակնում է մինչև ամառ ՆԱՏՕ-ի անամ դառնալ
Կիսվել
Կիսվել
Չեռնոգորիան մտադիր է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մոտակա երկու ամսվա ընթացքում:
2017թ-ի մայիսին Բրյուսելում պետք է կայանա ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը: Չեռնոգորիան սպասում է, որ մինչ այդ դաշինքի բոլոր երկրները կվավերացնեն բալկանյան երկրի անդամակցությունը: Այդ մասին հաղորդել է Չեռնոգորիայի արտգործնախարար Սրջան Դարմանովիչը:
28 դաշնակիցներից 27-ն արդեն վավերացրել են բալկանյան երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Մնացել է Իսպանիան: Անհրաժեշտ է ԱՄՆ հաստատումը, և մարտի 28-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանության է արժանացրել Չեռնոգորիայի անդամակցությանն աջակցող բանաձևը:
Դարմանովիչի խոսքով՝ Ռուսաստանը մինչև հիմա փորձում է ձախողել դաշինքին երկրի անդամակցելու գործընթացը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Բրիտանիան և ԱՄՆ-ն ապացույցներ ունեն, որ Ռուսաստանը միջամտել է Չեռնոգորիայում հեղաշրջման անհաջող փորձին:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ հակակառավարական դավադրության կազմակերպման ետևում կանգնած են Ռուսաստանի քաղաքացիներ: Սակայն չեն հաստատել, որ կազմակերպիչներն ինչ-որ կերպով կապված են Կրեմլի հետ:
Հաղորդվում էր նաև, որ Չեռնոգորիայի իշխանությունները Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում են հայտարարել երկու ռուսաստանցու հանդեպ, որոնք կասկածվում են երկրում զինված հեղաշրջման կազմակերպման փորձի համար: