Նա ակնածանք է տածում վեհափառ հոր հանդեպ: Հիանում է նրա նկարներով: Հրապարակում է դրանք սոցիալական կայքերում՝ խնդրելով «սրտիկներով մեկնաբանություններ թողնել» դրա տակ: Անհանգստանում է նրա առողջության համար և շատ է վախենում նրա մահից, որովհետև դա քաոս կառաջացնի՝ հավանաբար ներվրացական, բայց հնարավոր է նաև՝ համաշխարհային:
2.
Նա պատրաստ է երկար բանավիճել և համոզել այլազգի ներկայացուցչի, որ վրացիներն իրենցից ավելի շուտ են քրիստոնեություն ընդունել: Դա ապացուցելը նրա համար չափազանց կարևոր է, որովհետև հավատում է իր ազգի բացառիկությանն ու այն բանին, որ մեր կրոնն ավելի ուժեղ է, ավելի ամուր է, ավելի մոլեռանդ է, ավելի մաքուր է… և այսպես շարունակ:
3.
Նա ընդհանրապես աներեր վստահություն ունի, որ վրացիները բացառիկ են, և հավատում է, որ իրենց հովանավորում է ինքը՝ Աստվածամայրը: Չէ, հնարավոր է, որ Աստվածածինն էլի ինչ-որ մեկին պաշտպանում է, բայց ախր բոլորին է հայտնի, որ Վրաստանը Աստվածածնի առաջին օրրանն է: Եվ հենց դրա պատճառով էլ Վրաստանի հետ պատերազմել չի կարելի: Սուրբն է պաշտպանում նրանց, այլ ոչ թե միջազգային իրավունքը և այլ հիմարություններ:
4.
Նա ահավոր վախենում է արևմտյան ամեն ինչից, մասնավորապես, հավատում է, որ Եվրոպայում միայն միասեռականներ ու մանկապիղծներ են ապրում, որոնք սպասում են վարակել իրենց «շեղումներով» դեռևս ոչ այնքան կայուն վրացական երիտասարդությանը: «Եվրոպական արժեքներ» արտահայտությունը նրա համար, պարզ է, որ հայհոյանք է, իսկ, օրինակ, Ջորջ Սորոսը՝ սատանա: Դե, կամ նեռ:
5.
Նա անքթիթ հետևում է իր ազգի բարոյական բարքերին և չի հոգնում քննադատել դրանց խաթարումը: Եվ մեծարում է «գեղեցկությունը». — ավանդույթների, — ընդունված սոցիալական դերերի, — նահապետական ընտանիքի դրվածքի:
Նա, օրինակ, կարծում է, որ կուսության ինստիտուտը շատ արժեքավոր բան է, և դրանից հրաժարվել կնշանակի ամբողջ ազգին մահապատժի դատապարտել: Իսկ հակաբեղմնավորիչներն, ընդհակառակը, սատանայական բաներ են, բայց եթե դրանք չօգտագործվեն, երբեմնի վեհության վերածնունդն ի վերջո կկայանա: Վերոնշյալին նա հետևում է մոլեռանդորեն ու ագրեսիվ կերպով, բայց ոչ հիմնավորված: Փաստարկների փոխարեն արմատականններն ավելի շուտ կնախընտրեն խոսակցին ծախու գեյ անվանել, որին սատանա Սորոսն է կաշառել, որ նա բնաջնջի Վրաստանը: