Ուկրաինայում ուժի մեջ է մտել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը
Կիսվել
Կիսվել
Հունիսի 11-ին ուժի մեջ է մտել Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը: Առաջին իսկ օրը դրանից օգտվել է ավելի քան 20 հազար մարդ:
Այդ իրադարձության պատվին կայացած հանդիսավոր արարողությանն Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն այդ օրը պատմական իրադարձություն է անվանել՝ Ռուսական կայսրությանը Ուկրաինայի հրաժեշտի օր, և մեջբերել ռուսական գրականության դասական Միխայիլ Լերմոնտովին. «Մնաս բարով անլվա Ռուսաստան, ստրուկների երկրիր, տերերի երկիր…»
Միաժամանակ Ուկրաինայի ԱԳՆ-ն առաջարկով է հանդես եկել ռուսներին երկրի տարածք թողնել միայն կենսաչափական անձնագրերով և նրանց համար վիզային ռեժիմ մտցնել, իսկ հետագայում նաև՝ գրանցել միգրացիայի վերահսկողության մարմիններում: Ավելի վաղ ռուս պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Ուկրաինայի կողմից վիզայի ներմուծման դեպքում նմանատիպ միջոց կձեռնարկվի Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք Ռուսաստան են գալիս: Հիշեցնենք, որ Ռուսաստանում աշխատում է Ուկրաինայի մի քանի միլիոն քաղաքացի: