Որն է ռուսական ընտանիքի մոդելն ու ինչու է Հայաստանը դրան սատարում
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews
Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման անհրաժեշտության ակտիվ քննարկման ֆոնին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն աջակցում է ընտանիքի ռուսական մոդելին:
«Մենք աջակցում ենք ռուսական կողմից առաջարկված հայտարարությանն ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին սատարելու մասին: …Ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է և ժողովուրդներ միավորող գործոն», — հայտարարել է Հայաստանի նախագահը հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին:
Թե ինչ նկատի ուներ «ընտանիքի ռուական մոդել» ասելով՝ Սերժ Սարգսյանը չմանրամասնեց: Նա չմեկնաբանեց նաև այն, թե արդյոք կողմ է Ռուսաստանում վերջերս ընտանեկան բռնության ապաքրեականացման մասին ընդունած օրենքին:
Փոխարենը Ֆեյսբուքի օգտատերերը մանրամասն նկարագրել են ռուսական ընտանիքի մասին իրենց պատկերացումները:
Մի քանի բնորոշ մեկնաբանություն.
«Ընտանիքի այդ ի՞նչ ռուսական մոդել է: Դա ալկոհոլիկների և երեխաներին մանկատներ տվողների մոդե՞լն է»:
«Չեմ հասկանում, թե ինչու է Սարգսյանը բոլորի տեղը խոսում կամ որոշում ամեն ինչ»:
«Այդ ի՞նչ ընտանիքներ են նրանց մոտ, որ ուզում ես նրանցից օրինակ վերցնել: Մեր հայկական ընտանիքները լավագույնն են աշխարհում»:
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» նոր օրինագիծը Հայաստանում հանրային քննարկման է դրվել: Փորձագետների մեծ մասը այդ նախաձեռնությունը շատ կարևոր և եվրոպական արժեքներին համապատասխան է համարում:
2017թ-ի առաջին կես տարում ընտանեկան բռնության վերաբերյալ 215 գործ է քննվել:
https://jam-news.net/?p=51382&lang=hy