Վրաստանի ադրբեջանաբնակ բնակավայրերում կրթությունը շատ ցածր մակարդակի վրա է, և պետությունն, ըստ ամենայնի, շատ է թերագնահատում այդ խնդիրը: Այս մասին գրում է վրացական անգլալեզու տպագիր Georgia Today թերթը:
Բավարար կրթություն չստացած, հաճախ նաև միջնակարգ կրթություն չունեցող ադրբեջանցիները կրոնական ֆանատիզմի են հակված, և դա ամենամեծ վտագն է, որը, ցավոք, արդեն ակնհայտ է դարձել:
“Էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրերում վաղուց արդեն ակտիվորեն աշխատում են միսիոներներ Թուրքիայից, Իրանից ու Սաուդյան Արաբիայից – Georgia Today-ը մեջբերում է երիտասարդ գրող Ջոշգուն Ջաֆարլիի խոսքերը, ով ապրում է Վրաստանի Գարդաբանի շրջանում և պատմում է, որ նա հաճախ է սպառնալիքներ ստանում իր արևմտամետ դիրքորքշման համար: — Չէ՞ որ նրանք արդեն արմատավորել են շարիաթի օրենքները Վրաստանի ադրբեջանական ինչ-որ գյուղերում:
Ջաֆարլին պատմում է նվազագույնը մեկ տեղացու մասին, որին «դատապարտել են» շարիաթի օրենքներով. Վրաստանի Թելավի շրջանի Քարաջալ գյուղի բնակիչներից մեկի մատը կտրել են կովի ենթադրվող գողության համար: Այս փաստը լրագրողների հարցմանն ի պատասխան հաստատեց գյուղապետը, որը շտապեց նշել, որ «դա վախխաբիզմի հետ որևէ կապ չունի».
Georgia Today թերթը հանդիպել է «դատապարտվածին»: Երիտասարդն իրեն խորապես հավատացյալ մարդ ներկայացրեց և ասաց, որ իր շրջապատում մոտ 350 “ընկերներ կան, որոնք կիսում են իր կրոնական հայացքները:
Քարաջալի գյուղի դպրոցի տնօրեն Էլզա Աշուրովան ասում է, որ շատ աշակերտներ ծայրահեղական տրամադրություններ կիսող ընտանիքներից են: Այդ երեխաները հաճախ են դասերը բաց թողնում, օրինակ պահքի օրերին բացարձակ չեն այցելում:
“Ես մի քանի անգամ դիմել եմ մոլլային խնդրանքով, որ ազդի այդ մարդկանց վրա, որպեսզի երեխաները մզկիթ այցելեն դասերից հետո, այլ ոչ թե ընթացքում: Սակայն նա մերժեց՝ ասելով որ աղոթքի ժամը հստակ նշված է: Տնօրենը հայտնեց նաև, որ աշակերտների մեծ մասի համակարգիչներում, որոնք նրանց տրամադրում է Վրաստանի կրթության նախարարությունը, կրոնական բնույթի նյութեր կան:
Կրոնական հարցերով պետական կոմիտեի նախագահ Զազա Վաշակմաձեն իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան ասաց, որ իր գերատոսչությունը տեղյակ է, սակայն ոչինչ ձեռնարկել չի կարող. “Մենք տեղյակ ենք, որ ծայրահեղական հայացքներով խմբերի հետ կապված ադրբեջանցիներ կան, սակայն ոչինչ անել չենք կարող, քանի դեռ տեղացիներից մեկը չի բողոքել, որ նրանք խառնվում են իր անձնական կյանքին: