Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս երկու դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 42-ի։
«Պացիենտները եղել են 78 և 66 տարեկան տղամարդիկ, որոնք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», — ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
ացի այդ, կորոնավիրուսով վարակված ևս 9 անձ, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, մահացել է այլ պատճառներով:
Մայիսի 7-իդրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 102-ով և հասել 2 884-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 50-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 185: Շարունակում են բուժում ստանալ 1 648 մարդ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 1in․am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ դրական արդյունքների բերեց կարանտինային ռեժիմը։ Նախարարի խոսքով՝ կարանտինը պետք էր ժամանակ շահելու համար․
«Եթե նույնիսկ այսօր ունենք 2500-ից ավել դեպք, եթե կարանտին չլիներ այդ թիվը կլիներ 25,000 »։
Այն հարցին, թե արդյոք մահացած քաղաքացիներից բոլորի մոտ են եղել ուղեկցող այլ հիվանդություններ․ Թորոսյանը պատասխանել է․
«Մահվան դեպքերից միայն մեկ քաղաքացի՝ 69 տարեկան, չի ունեցել հայտնի խրոնիկ հիվանդություն, մյուսներն ունեցել են մեկ, հաճախ երկու-երեք խրոնիկ հիվանդություններ։ Հիմնականներից են՝ զարկերակայն գերճնշումը, շաքարային դիաբետը և սրտի իշեմիկ հիվանդությունները։ Շատ երիտասարդ քաղաքացիներ մազով են փրկվել, որոնք չեն ունեցել խրանիկ հիվանդություններ, բայց կատաստրոֆիկ դժվար են տարել վարակը»։