Ջիհադական խմբավորումը տեսագրություն է տարածել, որն, իր իսկ պնդմամբ, արվել է Թեհրանում՝ խորհրդարանի շենքում. Իրանում երկու հարձակման արդյունքում նվազագունը 12 մարդ է զոհվել: Հարձակումներից մեկը տեղի է ունեցել խորհրդարանում, երկրորդը՝ այաթոլա Խոմեյնիի դամբարանում:
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ իրավապահները չեզոքացրել են խորհրդարանը գրոհած չորս անձանց:
«Կալաշնիկով» ինքնաձիգներով զինված անձինք այսօր առավոտյան ներխուժել են Իրանի օրենսդիր մարմնի շենք կենտրոնական մուտքով,նրանք կնոջ հագուստով են եղել:
Զուգահեռ տեղական ժամով ժամը 10:40-ին կրակ է բացվել իսլամական հանրապետության հիմնադիր այաթոլա Խոմեյնիի դամբարանում:Հարձակվողներից մեկը ինքնապայթեցում է արել: Երկրորդը ոչնչացվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Կատարվածի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»: Դա առաջին ահաբեկչությունն է, որն այդկազմակերպությունն իրականացրել է Իրանում: Եվ ընդհանրապես առաջին ահաբեկչությունը, որն իրականացրել է ինքնասպան-ահաբեկիչն Իրանում:
Բի-Բի-Սիի թղթակիցը Թեհրանում հաղորդում է, որ իրանցիները կատարվածից շոկի մեջ են, քանի որ միշտ հպարտացել են նրանով, որ 1979թ-ի իսլամական հեղափոխությունից հետո, ի տարբերություն հարևանների, Իրանը համեմատաբար անվտանգ պետության համբավ ուներ: