Ռազմական հակամարտությունների գոտուն մոտ լինելը Վրաստանին խանդարում է Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունենալ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, որը հինգշաբթի Պրահայում բանակցությունների հերթական փուլն է անցկացրել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ:
«Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի չեղարկմանը խանգարում է ոչ միայն մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, որոնց Թբիլիսին խզել է 2008թ-ին միակողմանի կարգով: Այս հարցի լուծման մեջ մեծ դեր է խաղում նաև այդ տարածաշրջանի անվտանգությունը: Վրաստանից ոչ հեռու ռազմական հակամարտություններ են տեղի ունենում, գրանցվել են այդ ճանապարհով Ռուսաստան ներխուժելու ահաբեկիչների փորձեր: Այդ պատճառով էլ այդ իրավիճակը փորձագետների լուրջ քննարկման և վերլուծության առարկա է», — ասել է Կարասինը ՌԻԱ Նովոստիին:
Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմն ուժի մեջ է մտել 2000թ-ի դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ: 2012թ-ի փետրվարի 29-ից, Միխայիլ Սահակաշվիլիի հրամանի համաձայն, որն այն ժամանակ Վրաստանի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են հատել վրացական սահմանը և երկրում առանց վիզայի մնալ մեկ տարվա ընթացքում:
Վրաստանը Ռուսաստանի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները 2008թ-ի օգոստոսյան պատերազմից հետո ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման:
«Վրացական երազանքի» կառավարությունը, որը Վրաստանում իշխանության է եկել 2012թ-ի հեկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հայտարարել էորպես առաջնահերթություն: Այդ ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվել, այդ թվում՝ վերականգնվել է ուղիղ երկխոսությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև Զուրաբ Աբաշիիձեի և Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումների ձևաչափով:
Տվյալ պահին Ռուսաստանի և Վրաստան միջև երկխոսությունը զարգանում է նաև Ժնևյան քննարկումների շրջանակում, սակայն միջազգային միջնորդների մասնակցությամբ: Ժնևում քննարկվում են միայն հումանիտար, տրանսպորտային, տնտեսական և մշակութային հարցեր: