Այս կարճ ֆիլմը Էրեկլե Աբամշաձեի մասին է: Նա 27 տարեկան է, ապրում է Թբիլիսիում և դաստիարակ է աշխատում մանկապարտեզում: Շատերին դա զարմացնում է, որոշ տղամարդիկ նույնիսկ ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում նրա նկատմամբ: Սակայն Էրեկլեն համոզված է, որ գտել է կյանքի իր կոչումը:
Երեխաների հետ նա վաղուց է աշխատում, դեռևս այն ժամանակներից, երբ, լինելով բանասիրական ֆակուլտետի ուսանող, սկսել է աշխատել Կարմիր Խաչի երեխաների օգնության բաժնում: