Մի՛ համարձակվիր վիրավորել Ռուսաստանին: Եվ աչքերդ էլ մի՛ հեռացրու, - ՄԱԿ Ռուսաստանի ներկայացուցիչը՝ բրիտանացի բանագնացին
Կիսվել
Կիսվել
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչը բրիտանացի իր գործընկերոջն է դիմել «դու» վիրավորական ձևով:
«Ի՛նձ նայիր: Աչքերդ մի՛ հեռացրում: Ի՞նչ ես աչքերդ թեքում: Այլևս չփորձես Ռուսաստանին վիրավորել», — ասել է Վլադիմիր Սաֆրոնկովը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին, որն ացկացվել է ապրիլի 12-ին և նվիրված է եղել սիրիական խնդրին՝ դիմելով Մեծ Բրիտանիայի ներակյացուցիչ Մեթյու Ռայքֆորթին:
Մինչ այդ Ռայքֆորթն ասել էր, որ Ռուսաստանը ընտրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմը, ինչպես ինքն է ասում, «մարդասպան, բարբարոս հանցագործի, այլ ոչ թե իր միջազգային գործընկերների կողմը»
https://www.youtube.com/watch?v=zAx6tyLnaiw
Ռայքֆորթը մինչ այդ հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, ինչպես նա արտահայտվել է, «մահացու, բարբարոս հանցագործի» կողմն է բռնել, այլ ոչ թե իր միջազգային գործընկերների:
Մի քանի մեջբերում ՄԱԿ Անվտանգության խորհրդում Սաֆրոնովի՝ Բրիտանիայի ներկայացուցչին ուղղված ելույթից.
«Բանն այն է, որ դուք վախեցել եք, ձեր քունը կորցրել եք, որ մենք համագործակցելու ենք Միացյալ Նահանգների հետ: Դուք դրանից եք վախենում: Եվ ամեն ինչ անում եք, որ այդ փոխազդեցությունը խաթարվի»:
«Վրավորական պահանջներ եք ներկայացնում Աստանայում գործընթացի երաշխավորներին: Իսկ դո՛ւք ինչ եք արել կրակի դադարեցման համար: Լոնդոնում և Փարիզում ընդունում եք… ապօրինի զինվորական կազմավորումների, …որոնցից շատերը քրիստոնյաների են սպանում… Ահաբեկչություններ են իրականացնում Ծաղկազարդին: Դուք նրա՞նց մասին եք հոգում»:
«Այլևս չփորձես վիրավորել Ռուսաստանին» (խոսում է անթույլատրելի ձևով՝ օգտագործելով «դու» դիմելաձևը):