Հոկտեմբերի փողոցը երկու տասնյակ տարի փլված էր: Այժմ դրա մայթի լայնությունը միայն երեքից ավել մետր է լինելու, իսկ երկարությունը երկու կիլոմետր է:
Փողոցի վերանորոգման վրա մոտ 90 մլն ռուբլի են ծախսել [մոտ $1,400,000]: Երեք ամսվա ընթացքում միաժամանակ 4 բրիգադ է աշխատել, որոշ հատվածներում նոր հաղորդակցություններ են քաշել: Շինարարության փոխնախարար Վադիմ Գաբարաևը հպարտությամբ նշում է, որ բոլոր շինանյութերը (ավազ, ծխաքար, սալիկ) տեղական են՝ ասֆալտից ու բետոնից բացի:
Այժմ արդեն դիզայնի հատվածը պետք է անել՝ նստարաններ, լույսեր, ծաղիկներ ու թփեր:
Օլեգ Կուդուխովը քանդակագործ չէ, նա պարզապես ծնունդով Ցխինվալից է ու սիրում է այն: Նա մտածում է Հոկտեմբերի փողոցը արտ-օբյեկտ դարձնել: Օլեգին ոգևորում է պոետ Միխայ Էմինեսկուին նվիրված ահա այս արձանը Ռումինիայում:
«Ես նույնպես առաջարկում եմ օգտագործել երկու ծառն այնպես, որ դրանք իրենց ճյուղերով Կոստ Խետագուրովի կամ Թեյմուրազ Խաջեթի դիմանկարը կազմեն:
Օլեգ Կուդուխով. «Ես ինքս էսքիզը կանեմ, հետո Վլադիկավկազում ծանոթ նկարչի հետ կխոսեմ և հաստ մետաղական կտորից երկու ծառ կհանենք: Հետո դրանք պետք կլինի պատվանդանին դնել և վերջ: Էժան ու արտասովոր»: