Ինչպես հաղորդում է «Կավկազսկի ուզելը», տասնամյա Մարիամ Մամադաշվիլին Mzeo (արև) կատարմամբ դարձել է «Եվրատեսիլ 2016» երգի մանկական մրցույթի հաղթողը, որն անցկացվում էր Մալթայում: Երկրորդ տեղը զբաղեցրել են Հայաստանի մասնակիցները:
Վրաստանի ներկայացուցիչը հավաքել է 239 միավոր:
Մերի Վարդանյան և Անահիտ Ադամյան դուետը Հայաստանից՝ «Տարբեր» կատարմամբ երկրորդն էր 232 միավորով:
Երրորդ տեղը 209 միավորով զբաղեցրեց իտալացի Ֆիամա Բոչան: Ռուսաստանը մրցույթին ներկայացնում էր «Կենարար ջուր» նախագիծը, որը 4-րդ տեղն է զբաղեցրել:
Իր մրցութային երգը մանկական «Եվրատեսիլի» հաղթողը գրել է հայտնի վրացի կոմպոզիտոր Գեորգի Կուխիանիձեի հետ համատեղ: Հոկտեմբերի սկզբին նա հաղթեց Վրաստանի Հանրային հեռուստատեսության մրցույթում, որի արդյունքում պետք է ընտրվեր երկրի ներկայացուցիչը մանկական «Եվրատեսիլում»:
Մարիամ Մամադաշվիլին Թբիլիսիի «Բզիկեբիստուդիո» երաժշտական ստուդիայի սան է, ինչպես նաև Եվգենի Միքելաձեի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի աշակերտ:
2015թ-ից աղջիկը վոկալի, պարերի և դերասանական վարպետության դասեր է ստացել ԱՄՆ Broadway Method Academy երաժշտական ուսումնարանում:
Ընդամեը 14-րդ ամենամյա երգի մանկական մրցույթում մասնակցություն են ունեցել 17 երկրի 9-14 տարեկան ներկայացուցիչ, նշվում է մրցույթի կայքում:
Վրաստանը մանկական «Եվրատեսիլի» հաղթողն է դառնում արդեն երրորդ անգամ: «Բզիկեբի» (մեղուներ) համույթը 2008թ-ին Վրաստանին հաղթանակ պարգևեց Կիպրոսում անցկացվող մանկական երաժշտական մրցույթին, իսկ 2011թ-ին «Քենդի» երաժշտական կոլեկտիվը «Քենդիմյուզիք» երգով հաղթեց Հայաստանում: 2010թ-ի հաղթողը Վլադիմիր Արզումանյանն էր Հայաստանից՝ «Մամա» երգով: