Այսօր առավոտյան 73 տարեկան հասակում մահացավ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Իլհամա Գուլիևան: Ոստիկանությունը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն երգչուհու բարեկամները տեղեկացրին, որ նա մահացել է սրտի անբավարարությունից:
Այս նորությանը դժվար է հավատալ: Իլհամա Գուլիևան, ով իրեն ադրբեջանական էստրադայի պրիմադոննա էր հռչակել, հայտնի է անվերջանալի սկանդալներով, անճաշակ դիմահարդարմամբ: Իլհաման, ով արժանի կերպով գլխավորում էր հայրենական շոու-բիզնեսը, լքեց մեզ: Չնայած նա այնքան մեծ կենսական էներգիա և յուրօրինակ հասարակ խարիզմա ուներ, որ թվում էր, թե անմահ է:
Այսօր մենք հիշում ենք ոչ միայն այդ ծաղրանկարային կերպարը, այլ նաև շքեղ մազերով և զրնգուն ձայնով նիհար գեղեցկուհուն, այն Իլհամային, ում լավագույն ադրբեջանական երգահանները 60-ականներին վստահում էին իրենց երգերը: