Կոսպլեյը հայտնի կերպարների կոստյումներ (հաճախ՝ ճապոնական անիմեի) հագնելն ու պատրաստելն է: Այդ միջոցառումը զարմանալիորեն սիրված է ադրբեջանական երիտասարդության շրջանում և անցկացվելու է հուլիսին, իսկ մինչ այդ ճապոնական մշակույթի սիրահարները հնարավորություն են ստացել «փորձարկել» այդ կոստյումները հանրության առջև:
Բաքվի պետական համալսարանի ճապոնագիտության ֆայուլտետը Ճապոնիայի ԱԳՆ աջակցությամբ մշակույթի փառատոն անցկացրեց:
Համալսարանի շենքում երկու հարկ էր տրամադրվել, որից մեկի հարդարանքը Ճապոնիայում անցկացվող նման միջոցառումներին բնորոշ կերպ էր արվել: Այսինքն՝ ամեն կաբինետում ինչ-որ հետաքրքիր բան էր անցկացվում, կլինի գեղագրության արվեստի ուսուցում, թե օրիգամիի պատրաստում: Առանձին տարածք էր հատկացվել ավանդական ճապոնական հագուստներ՝ յուկատ և կիմոնո, հագնելու համար:
ԲՊՀ դասախոս Սուդո Նաբուխիրոն այնքան լավ է տիրապետում ադրբեջաներենին, որ ադրբեջանցի գործընկերոջ կարիքը չուներ: Վերջինիս մնում էր միայն կանգնել Նաբուխիրոյի կողքին ու ժպտալ:
Հյուրերն այնքան շատ էին, որ ԲՊՀ երկու հարկում հազիվ էին տեղավորվում:
Կիկին, «Վհուկի առաքման ծառայությունն» ու Էդվարդը, «Մետաղական ալքիմիկոսը»
Զոռո, One piece
Ակացուկի «Նարուտո. հողմային ժամանակագրություն»
Արքայադուստր Մոնոնոկեն համանուն անիմեից
Իսկ այս աղջիկները սեփական կերպարներն են ստեղծել
Ամենաբարդ աշխատանքը ամբոխը կառավարող ուսանողներինն էր