«Բաքվի Լունապարկը հանգստի գերազանց վայր է մեծերի և երեխաների համար՝ գեղեցիկ միջավայր, գեղեցիկ այգի, կարուսելներ, «ամերիկյան բլրակներ», «միառելս ճանապարհ», «Վիկինգ», «Հսկիչ», “Stuker’, ‘Glaxy’, ‘Autodrom’, ‘Կարապ’, ‘Երկինք’, ‘Արև’, ‘Գնացք’, ‘Castello’, այստեղ ամառային սրճարաններ են աշխատում, որոնք առաջարկում են ազգային ուտեստներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, պաղպաղակ: Այստեղ դուք և ձեր երեխաները կարող եք հիանալի հանգսիստ անցկացնել՝ քաղաքի սահմաններից դուրս չգալով»:
Այս հին տեքստը Բաքվի զվարճանքների վերաբերյալ կայքերից մեկի ինտերնետ-կատալոգում վաղուց է: Իրականում, թվարկված ատրակցիոններից միայն խղճուկ փլատակներ են մնացել:
Լունապարկի նոր բացված տարիներին՝ 2000-ականներին, այն լավ գովազդվել է ու հեռանկարային նորույթ էր թվում զվարճանքների շուկայում: Սակայն հետո պարզվեց, որ տեղը շատ անհաջող է՝ աղքատ արվարձան, ուր քաղաքից կարելի է միայն մեքենայով հասնել:
Բացի այդ, այնտեղ շուտով մասշտաբային շինարարություն սկսվեց և այգին ամայացավ՝ մարմնավորելով անհաջող բիզնես-պլանավորման ճակատագրական սխալի օրինակ:
Լունապարկի մուտքը Դարպասները փակվում են միայն գիշերը, սակայն այդ ամենն անօգուտ է՝ պարիսպը ցածր է, վրայով թռչելը դժվարություն չի ներկայացնում:
Ատրակցիոնների մեծ մասից միայն անվանումներն են մնացել, և թե ինչ է այդտեղ եղել նախկինում, քչերը կհիշեն:
Բաքվում առաջին «Վիկինգ» ատրակցիոններից մեկը
‘Ուղտերի մրցավազք’. պետք է խփել ուղտին, որ նա «վազի»: Ում ուղտն առաջինը հասավ, նա վատ չինական խաղալիքի տեսքով համեստ նվեր է ստանում: 1546 – Այգում անցկացված մեկուկես ժամվա ընթացքում այդպես էլ ոչ ոքի չհանդիպեցի, սակայն 2000-ականների սկզբին այն Բաքվի ամենաայցելվող տեղերից մեկն էր:
երեխաների ‘Վիկինգ’ — ‘Ծիծեռնակ’ ատրակցիոնը
Այգին ամայացել է մանաթի վերանվանման տարիներին:
Ժամանակ կար, երբ երեխաներն այստեղ էլեկտրամեքենաներով «վթարներ» էին անում:
‘Սատանայի անիվ’
Ինչ-որ մեկն ընդմիշտ փակել է «գնդակների տունը», քանի որ դրանց շատ քիչ քանակն է պահպանվել:
Բոլոր այս կերպարները այգու տարբեր մասերում են եղել: Այժմ դրանք կողք կողքի են: