Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ձգտեն խաղաղ կարգավորման, իսկ տարածաշրջանում խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Արդյո՞ք հստակ պլան կա
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ խաղաղությանը նախապատրաստելը մի քանի գործառույթ է ենթադրում, սակայն նա չի հստակեցրել, թե ինչ գործառույթ։ Նա հայտարարել է նաև, որ խաղաղ կարգավորման հստակ բանաձև դեռ չկա, սակայն այս հակամարտությունը լուծման այլ ուղի չունի․
«Խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։
2018թ-ի հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգոծնախարարների հանդիպումից հետո հաղորդագրություն էր տարածվել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին։ Մնացականյանն այսօր հիշեցրել է, որ դա նոր թեզ չէ․
«ՄԱԿ-ի կողմից նման դիրքորոշում միշտ եղել է՝ գործընթացին նպաստելու։ Ես դա շատ բարձր եմ գնահատում»։
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է նաև հայ հասարակության շրջանում տարածված լուրերը ղարաբաղյան կարգավորման շուրջ իբր նախապատրաստվող համաձայնագրի մասին։ Նա վստահեցրել է, որ ոչ մի գաղտնի պայմանավորվածություն չկա, և կոչ է արել հասարակությանը խուճապի չմատնվել։
«Չկա այնպիսի բան, որ դուք չգիտեք։ Երկխոսությունն ընթանում է մեզ համար կարևոր հարցերի շուրջ։ Ինձ զարմացնում են խոսակցությունները հասարակությունում այն մասին, թե մենք ինչ-որ բան ենք կորցրել կամ զիջել։ Որտեղի՞ց այդ տրամադրությունները։ Ոչ մի նման բան չկա, և մեր դիրքորոշումից ոչ մի հետքայլ չկա։ Չկա այնպիսի բան, որ մենք արած լինենք և հասարակությանը տեղյակ պահած չլինենք»։