Հիշելով պատերազմի մասին՝ Էրշադը շատ է պատմում մարդկանց մասին. ռուս զինվորի մասին, որը թաքցրել է իրեն՝ մարտի ժամանակ վիրավորվածին, իսկ հետո վերադարձել իր ետևից; ռազմական հոսպիտալի բժշկի մասին, որը, պարզվել է, իր հայրենակիցն է; պատերազմում զոհված ընկերների մասին:
Էրշադ Ջաբարովը ծնվել է 1923թ-ի հունիսի 27-ին Ադրբեջանի Գուբադլիի շրջանի Աշաղի Մոլլու գյուղում: 1942թ-ին Էրշադին ռազմաճակատ են տարել: Նա պատերազմել է գրեթե 4 տարի, որոնցից 11 ամիսն անցկացրել է հոսպիտալում ծանր վիրավորումից հետո, հասել է Բեռլին, հետո վերադարձել հայրենի գյուղ և այնտեղ երկար տարիներ աշխատել որպես կոլտնտեսության նախագահ: 1993թ-ին ղարաբաղյան հակամարտության արդյունքում նա բռնի տեղահանված է դարձել, ստիպված է եղել Բաքու տեղափոխվել:
Այժմ Էրշադն ապրում է Բաքվի մոտ գտնվող Ֆաթմայի ավանում: Կյանքից չի բողոքում: Երեխաներն ու թոռներն օգնում են իրեն. կենսաթոշակը, նրա խոսքով, լիովին հերիքում է կյանքին: Որպես Երկրորդ աշխարհամարտի վետերան նրան նույնիսկ մեքենա են նվիրել (այժմ այն թոռան մոտ է, քանի որ 94 տարեկան հասակում Էրշադն արդեն չի կարող մեքենա վարել):
Էրշադը երեք տղա ունի (չորրորդը մահացել է 42 տարեկան հասակում) և 5 աղջիկ, բոլորն իրենց ընտանիքներն ունեն: