Իրավիճակը գրեթե էքստրեմալ է. փակ են ճանապարհները, շատ է բարդացել կամ կաթվածահար է եղել երթևեկությունը, դպրոցներում դասերը հետաձգվել են:
Այս ամենն այնքանով է զարմանալի, որ Աբխազիայի ծովամերձ գոտում ամեն տարի ձյուն չի տեղում, իսկ եթե տեղում է, ապա առավելագույնը՝ մեկ օրով: Իսկ սովորաբար հալվում է՝ հասնելով գետնին:
Եվ այնուամենայնիվ, այս իրավիճակը թեև շատ հազվադեպ է, սակայն բացառիկ չէ: Այս տարվա ձմեռը Սուխումում ոչինչ է ի տարբերություն 1911թ-ի ռեկորդային ցրտերի դեմ: Այն ժամանակ ձյան հաստությունը քաղաքում հասնում էր մեկուկես մետրի և այն չէր հալվում գրեթե 40 օր:
Ձյունն այն ժամանակ ամբողջությամբ խզեց բնակավայրերի միջև կապը, մի քանի մարդ զոհվեց: Զանգվածաբար սատկեցին անտառի կենդանիներն ու թռչունները, որոնք բոլորովին ուտելու բան չունեին:
Բնականաբար հալվեց ձյունը նույնպես լուրջ հետևանքներով. Սուխումում ջրհեղեղ էր:
Այժմ ամեն ինչ ավելի ուրախ է: Գոնե երեխաները երջանիկ են: Զարմանալի չէ. նրանք ստիպված չեն մեքենա գործի գցել մինուսային ջերմաստիճանում և ինչ-որ կերպ բնակարանը տաքացնել, երբ լուսյերը կտրում են հաճախ և երկար ժամանակով: