Քվեմո-Քարթլի շրջանի հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Մառլնեուլ քաղաքի բնակիչներն իրենց անվտանգ են զգում: Համենանյն դեպս, այդպես պատասխանեցին JAMnews-ի անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը: Հարցվածները հիմնականում նշել են, որ Վրաստանում և Մառնեուլում, մասնավորապես, այժմ շատ ավելի անվտանգ է, քան եվրոպական քաղաքներում: Միաժամանակ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների սրումը ստիպում է նրանց զգալ, որ «մի բան լինելու է»: