Մարդիկ փախչում էին հրդեհից, փրկում իրենց երեխաներին, փորձում էին կրակից փրկել, ինչ ձեռքի տակ էր ընկնում, դուրս էին վազում փողոց՝ այն գիշեր տեղացող հորդառատ անձրևի տակ: Առաջինն օգնության հասան հարևանները: Ըստ նախնական վարկածի, հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել: Այս թաղամասի տները դեռևս 19-րդ դարում են կառուցվել, դրանք հիմնականում խարխուլ են, փայտյա հենածածկերով, բացի այդ դրանք շատ մոտ են միմյանց կառուցած, այդ պատճառով էլ կրակը հեշտությամբ մի տնից մյուսին էր անցնում:
Ականատեսների խոսքով, հրշեջները ժամանակին տեղում են եղել: Հրդեհի մարման աշխատանքներում ամենաակտիվ մասնակցությունը Թիմուր Ցխովրեբովն է ունեցել, ում տունը չի այրվել, սակայն կտուրը հրդեհվել է:
Հրդեհը բռնկվել է այսպես կոչված «հրեական» թաղամասում: Չնայած՝ Թիմուր Ցխովրեբովն ասում է, որ թաղամասն իրականում հայկական է:
Առավոտյան տուժածներին այցելեց նախագահը: Նա հանձնարարել է քաղաքապետին լուծել տուժածների տեղավորման հարցը: Նրանց հավանաբար Ցխինվալի նոր միկրոթաղամասերից մեկում բնակարան կհատկացնեն:
Ի սկզբանե պլանավորվում էր նրանց տեղավորել Ցխինվալի նոր միկրոթաղամասերից մեկում, սակայն ազատ բնակարաններ չեն եղել:
Արդյունքում տուժածները բնակություն են հաստատել վարձով բնակարաններում, իսկ իշխանությունները մուծելու են վարձը մինչև չկարողանան ապահովել նրանց բնակարաններով: Երեք ընտանիք, որոնց տներն ամբողջությամբ այրվել են, ինչպես նաև կտուրները վնասված տների բնակիչները միանվագ օգնություն կստանան: Գումարի չափը կախված է վնասի չափից: