Վրաստանի զբոսաշրջության ադմինիստրացիայի տվյալներով՝ 2017թ-ի հունվարին Վրաստան է այցելել 387 հազար արտասահմանյան այցելու: Նրանց թիվն, ովքեր երկրում 24 ժամ և ավելին են անցկացրել, և, հետևաբար, արդեն զբոսաշրջիկ են համարվում, հունվարին կազմել է 154 հազար մարդ, ինչը գերազանցում է 2016թ-ի հունվարի ցուցանիշը 37 714-ով, կամ 32,4%-ով:
Ամենաշատ այցելուները Վրաստան են եկել Ադրբեջանից (15 527), Թուրքիայից (79 042), Հայաստանից (77 528), Ռուսաստանից (62,075) և Ուկրաինայից (10,232):
Եվրամիության երկրներից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատարը Լատվիան, Բուլղարիան և Գերմանիան են:
Ընդհանուր առմամբ 2016թ-ին Վրաստան է այցելել 2 մլն 700 հազարից ավել զբոսաշրջիկ: Ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 19%-ով: