Անզոր Ագումաայի «Հին Սուխում» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Աբխազիայի մայրաքաղաքի Ռուսական դրամատիկական թատրոնում:
Գիրքը պատմում է Սուխումի XIX դարի վերջի-XX դարի սկզբիճարտարապետության մասին: Հայտնի պատմաբանը, նկարիչն ու հնագետը նյութերը հավաքել է 30 տարուց ավել:
Աբխազ ռեստավրատոր և ճարտարապետ Գեորգի Բարոնինը նշել է, որ Ագումաայի գիրքն արժեքավոր է առաջին հերթին նրանով, որ գրանցում է քաղաքի ճարտարապետական պատմությունը, որը մի քանի քաղաքական ռեժիմ է փոխել համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ինչը չէր կարող իր հետքը չունենալ Սուխումի ճարտարապետության վրա:
Անզոր Ագումաան (1958 – 2012) 20 տարի աշխատել է որպես Աբխազիայի պատմամշակութային ժառանգության պահպանման վարչության պետ, Աբխազիայի Դմիտրի Գուլիայի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող: Մի քանի գիրք է գրել:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն: