Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի սկանդալային հեռացումը
Կիսվել
Կիսվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին: Նա իր հեռացման մասին իմացել է հեռուստալուրերից: Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին ուղղված նամակում նախագահը հաղորդել է, որ կասկածում է այդ գերատեսչությունն արդյունավետ ղեկավարելու նրա ունակության վրա:
Թրամփի անսպասելի որոշումն ԱՄՆ-ում մասշտաբային քաղաքական սկանդալի պատճառ է դարձել: Գլխավոր խնդիրն այն է, որ հենց Կոմին էր ղեկավարում ռուսական հատուկ ծառայությունների հետ Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր կապերի հետաքննությունը:Թրամփի հակառակորդները պնդում են, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ենթադրում էր, որ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում իր համար ավելի շահեկան կլինի, քան Հիլարի Քլինթոնի նախագահությունը:
Դիտորդները հիշում են նմանատիպ մի դեպք ամերիկյան պատմությունից: 1973թ-ին նախագահ Նիքսոնն աշխատանքից ազատեց դատախազ Արչիբալդ Կոքսին, որը Նիքսոնի դեմ հետաքննություն էր ղեկավարում: Մեկ տարի անց Նիքսոնն իմպիչմենթի ենթարկվեց և զրկվեց իր աթոռից: