Նիզամիի փողոցը Բաքվի ամենահայտնի «զբոսաշրջային» կետերից է: Այդ պատճառով էլ այստեղ նկարների ցուցահանդես բացելը մշակույթի նախարարության կողմից բավականին խելացի քայլ էր: Անգամ «ամենափտած» ցաւցահանդեսը կամ համերգը հաջողության են դատապարտված, եթե հաշվի առնենք այդ վայրի հայտնիությունը: Պատահական հանդիսատեսն ավելի շատ մարդ է գրավում՝ անհրաժեշտ «մասշտաբայնություն» ապահովելով:
Ադրբեջանի ամենատարբեր շրջանների նկարիչների նկարների (իսկ դրանք 150-ն են) ցուցահանդեսից զատ այստեղ կարելի է նաև տարբեր շրջանների երաժիշտների հետ ծանոթանալ: Բաքվեցիներն ու հյուրերը նրանց կարող են ունկնդրել ամեն ուրբաթ մինչև հոկտեմբերի կեսը: Եվ թեև ոչ ոք չի շտապում նկար գնել, յուրօրինակ «շրջանային» փառատոնի երաժշտական բաղադրիչը մեծ անշլագով է անցնում:
Տեսանյութում՝ Սալյանի շրջանի ժողովրդական երաժշտության համույթն է: