Հավատացյալները թույլ չեն տվել Բաքվի կենտրոնի մզկիթը քանդել
Կիսվել
Կիսվել
Նախկին Խորհրդային փողոցի շրջանում գտնվող Հաջի Ջավադ մզկիթը քանդելու իշխանությունների փորձը հաջությամբ չավարտվեց: Բաքվի բոլոր ծայրերից հավաքված հավատացյալները մզկիթի շուրջ շրջանաձև պաշտպանություն են իրականացրել և կարողացել են այն պահպանել: Կեսօրից հետո ոստիկաններն ու տեղական իշխանությունների ներկայացուցիչները լքել են տարածքը, իսկ հավատացյալները ցուցադրական նամազ են արել ոչ թե մզկիթի ներսում, այլ փողոցում:
Հաջի Ջավադ մզկիթը գտնվում է այն գոտում, որտեղ քաղաքային ենթակառուցվածքների մասշտաբային վերակառուցում և նոր ճանապարհների շինարարություն է ընթանում: Ըստ պլանի՝ տվյալ շենքը, որը ճարտարապետական նշանակություն չի ներկայացնում, նույնպես քանդման ենթակա է:
Կովկասի մուսուլմանների վարչությունը չի մեկնաբանում իրավիճակը: Գործադիր իշխանությունը հայտարարում է, որ վաղուց է նախազգուշացրել հավատացյալներին ապամոնտաժման պլանների մասին, և այդ որոշմանն այյլընտրանք չկա, գրում է Contact գործակալությունը:
Դիմակայության ընթացքում շենքի մոտ տասնյակ ակտիվ պաշտպաններ ձերբակալվել են ոստիկանության կողմից:
Սովետսկայա փողոցի վերակառուցման մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ
Դեպքի վայրից լուսանկարներն արվել է JAMnews-ի արտահաստիքային թղթակից Ազիզ Էլխանօղլուն: