Հայ բժիշկները փողոցներում անվճար կչափեն անցորդների ճնշումը
Կիսվել
Կիսվել
Հայ մասնագետները միջազգային գործընկերների հետ միասին լայնամասշտաբ ակցիա են իրականացնում քաղաքացիների շրջանում զարկերակային ճնշման խնդիրների բացահայտման նպատակով: Ակցիան մեկնարկել է հունիսի 5-ին և կտևի մինչև հունիսի 25-ը: Այն կներառի Երևանն ու հանրապետության այլ քաղաքները: Բժիշկները ճնշում կչափեն հենց փողոցում, մարդկանց կուտակման վայրերում:
Ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ Երևանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը, կարծում է, որ արշավը թույլ կտա բարձրացնել երկրի բնակչության շրջանում խնդիրները ժամանակին բացահայտելու հավանականությունը և կբարձրացնի նրանց բժշկական գրագիտությունը:
«Մեր բնակչության շրջանում թյուր պատկերացում կա. օրինակ, եթե հարևանիս օգնում է ճնշման X դեղն, ապա ինձ էլ այն անպայման կօգնի: Սակայն մասնագետները տարիներով սովորում են ախտանիշներով որոշել, թե ինչպիսի դեղ կօգնի այս կամ այն հիվանդին»:
Պարունակ Զելվեյանն ընդգծեց նույնիսկ, որ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու պարագայում այն կարելի է վերահսկողության տակ պահել.
«Հիվանդները մահանում են ոչ թե հիվանդությունից, այլ, որ ժամանակին չեն ստանում արդյունավետ բուժում»:
Զարկերակային հիպերտոնիան անվանում են «դարի հիվանդություն»: Յուրաքանչյուր տարի սրտանոթային հիվանդություններից, որոնք առաջանում են զարկերակային ճնշման բարձրացումից, մահանում է մոտ 10մլն մարդ: Հայաստանում այս հիվանդությամբ տառապում է բնակչության 30%-ը: Այս խմբին են պատկանում 70-ից բարձր տարիքի հիվանդները: