Հայաստանի կառավարությունը հաստատել է ապօրինի ծառահատման համար պատժի խստացման նախաձեռնությունը: Եթե նախկինում օրենքի տվյալ հոդվածի խախտման համար սպառնում էր տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երկու ամիս ժամկետով, ապա հիմա կարելի է բանտ ընկնել առավելագունը երկու տարով։
Նախկին պատիժը՝ մինչև երկու ամիս ազատազրկումը, այնքան էլ խիստ չէր․ ասում են առաջարկի նախաձեռնողները, ուստի ապօրինի ծառահատումը շարունակվում էր: Ենթադրվում է, որ օրենքի խստացումը պետք է օգնի լուծել խնդիրը:
Հայաստանում լայնածավալ անտառահատումը սկսվել է դեռ 90-ականներին, երբ երկրում էներգետիկ ճգնաժամ էր: Շատերի համար տաքանալու միակ միջոցը հենց փայտն էր: Արդյունքում, ամբողջ երկրում զգալիորեն կրճատվեց անտառածածկույթը:
Այնուամենայնիվ, ապօրինի ծառահատումը շարունակվում է մինչ օրս: Նախորդ տարի միայն Հայաստանի մարզերից մեկում՝ Տավուշում, հատվել է 13 հազար ծառ: