Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին խստագույնս պահպանել կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնները՝ չնայած վարակվածների թվի նվազմանը։ Այլապես, Փաշինյանի խոսքով, իրավիճակը երկրում կարող է կրկին վատթարանալ․
«Մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր ավելի ենք թուլացրել: Իմ կոչն է մեր հայրենակիցներին՝ առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները։ Այդտեղ առանցքային նշանակություն ունի դիմակի կրման պայմանների պահպանումը: Հաշվի առնելով նաև այն, որ այդ պայմանները բավականին թուլացվել են»։