Օգոստոսի 24-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 33-ով և դարձել 42 825:
Մահացել է ևս 2 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 854-ի։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 71 և 72 տարեկան կանայք: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Առողջացել է ևս 58 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 36 049։
Շարունակում է բուժում ստանալ 5 666 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 195 574 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ ընդամենը 380: